11 քաղաքական ուժի առկայությունը բոլորովին չի նշանակում, որ կա ընտրության բազմազանություն

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես շարունակում եմ մտածել, որ ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը հեղափոխությունից հետո փակեր իր գրասենյակի դռներն ու հեռանար քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով նոր, երիտասարդ, չվարկաբեկված եւ անցյալի բեռն իրենց ուսերին չկրող ուժերին։

Նրանցից շատերը կարող են նոր քաղաքական կենսագրություն սկսել, իսկ ՀՀԿ-ի քաղաքական-գաղափարական թեւը կարող է նոր մարդկանց հետ նոր քաղաքական ուժ ձեւավորել եւ մասնակցել քաղաքական պայքարին՝ նոր անվան տակ, նոր գաղափարախոսության ու մարտավարության կիրառմամբ։
Այն, որ գոնե նման վերակազմավորում՝ ռեբրենդինգ տեղի չունեցավ, եւ նոր քաղաքական ուժեր էլ այս ընթացքում չհասցրեցին ձեւավորվել, մեր իշխանությունների մեղքն է, նրանց շտապողականության արդյունքը։ Եվ այն, որ մենք այսօր, մեծ հաշվով, չունենք լիարժեք այլընտրանք՝ պետք է ընտրենք իրեն չարդարացրած հնի եւ կասկածելի նորի միջեւ, կրկին գործող իշխանությունների մեղքով է։ Եթե գոնե 2-3 ամիս ժամանակ լիներ, վստահ եմ, կձեւավորվեին նոր ուժեր։
Հները կհեռանային կամ կվերակազմավորվեին, ասպարեզում նոր, երիտասարդ մարդիկ կհայտնվեին եւ կհասցնեին ճանաչելի դառնալ հանրությանը։ Իսկ այսօր, երբ ընտրություններին հազիվ 10 օր է մնացել, նրանք, ովքեր արդեն հասցրել են հիասթափվել «Քաղպայմանագրից» ու Նիկոլ Փաշինյանից, իսկ ՀՀԿ-ից վաղուց էին հիասթափվել, մեծ հաշվով, ընտրության հնարավորություն չունեն։ 11 քաղաքական ուժի առկայությունը բոլորովին չի նշանակում, որ կա ընտրության բազմազանություն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am