«Ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը: Մասնավորապես՝ լրատվական կայքերում անհայտ հեղինակների անուններով հրապարակումներ են արվում՝ իմ մասին տարածելով կեղծ և ստահոդ տեղեկություններ, մանիպուլյացիաների միջոցով փորձելով թյուր կարծիք ձևավորել հասարակության շրջանում: Ի դեպ, ձեռագիրը չի փոխվել: Ինչպես անում էին տարիներ շարունակ, այնպես էլ հիմա ժողովրդի մեջ պարբերաբար տարածում են սուտ տեղեկություններ իմ «առասպելական» ունեցվածքի մասին, թե իբր «վարչապետը զավթել է բոլոր հողերը» և այլն: Իսկ 2016թ.-ին՝ ապրիլյան քառօրյայից հետո, այդ դավադրություններն անցան բոլոր սահմանները, և տարածվեց այն ստոր զրույցը, թե իբր վարչապետը չի թույլատրել, որ ռազմաճակատ մեկնող տանկերն անցնեն իրեն պատկանող արտերով… Այս առումով շնորհակալությունս եմ հայտնում գեներալ Միքայել Արզումանյանին, ով լույս սփռեց այդ հարցի վրա և ժողովրդի համար բացահայտեց անհերքելի ճշմարտությունը: Ու կրկին այդ ստահակների կողմից անհույս հարձակումների շարք է սկսվել: Բայց ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ անիմաստ գործով եք զբաղված, քանի որ ի տարբերություն ձեր` անհիմն ու «օդից կախված լուրերից» արած եզրակացությունների, իմ ունեցվածքի մասին փաստերով խոսելուց ես երբեք չեմ խուսափել: Առաջիկայում ևս դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ հանրության առաջ առանձին ծավալուն հաշվետվություններով: Հ.Գ. Այս պահին անդրադառնամ ինձ վերագրվող լկտի ստերից մի քանիսին: Իմ վարչապետության հենց առաջին շրջանում՝ 2008թ.-ին, հանրապետությունում հիմնադրել ենք «Տոհմային կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որտեղ կատարված ներդրումների շնորհիվ ունենք տարածաշրջանի լավագույն անասնաբուծական կայաններից մեկը: Այդ նպատակով պետական բյուջեից որևէ այլ ծրագիր չի ֆինանսավորվել: Հաջորդը՝ Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող «Ֆիդես» հիփոթեքային ընկերություն ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին վերաբերող սուտն է: Այն ևս պետական է, որի առաքելությունը Արցախի հիփոթեքային շուկայի և ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելն է։ Դժվար հասկացողների համար պարզաբանեմ, որ եթե ընկերությունը պետական է, հետևաբար ոչ մի մասնավոր անձ դրա հետ կապ չունի: Նույն տրամաբանությամբ կարելի է ինձ «մեղադրել» «Գրանդ Տոբակո», «Երևանի կոնյակի գործարան» և բազմաթիվ այլ ընկերություններում մասնաբաժիններ ունենալու մեջ, որոնց Արցախում գործունեություն ծավալելուն նպաստել եմ իմ վարչապետության տարիներին և որոնց ստեղծած արդյունքը մեծ նշանակություն ունի տնտեսության համար: Սիրելի՛ հայրենակիցներ, մնացած հերյուրանքներին կանդրադառնամ հաջորդիվ»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am