«Կարգի հրավիրեք և կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երեկ դիտել եմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության կազմակերպած քաղաքական բանավեճը, մասնակիցներ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյան։

Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետի պաշտոնակարին՝ Ձեր կողմից հռչակված սիրո եւ հանդուրժողականության կեղծ օրակարգը դատարկ փուչիկ է, դուք եւ ձեր պաշտոնյաների մեծ մասը նախընտրական քարոզարշավի այս օրերին տարածում եք միայն ատելություն, հայհոյանք, սպառնալիք եւ հոխորտանք, վերջին օրինակները նաեւ երեկվա ձեր հայտարարություններն են ուղղված Արցախի անկախ պետության իշխանություններին, նաեւ, հիշատակածս բանավեճում փոխնախարարի ատելությամբ լի, ցինիկ բառապաշարը ՝ ընտրարշավին մասնակցող ՀՀԿ-ի հանդեպ։
Սա լրջագույն մարտահրավեր եմ համարում ընտրությունների անցկացման արդար եւ ժողովրդավարական օրակարգին, համարում եմ, որ դուք ամեն ելույթով եւ ձեր արբանյակները իրենց յուրաքանչյուր ելույթում անցնում են ռուբիկոնը, վտանգելով մեր երկրի միջազգային եւ ժողովրդավարական վարկը, որին մենք հասել ենք երկար տարիների աշխատանքի արդյունքում։
Կարգի հրավիրեք եւ կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը եւ ընտրարշավի անցկացրեք ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի եւ երկրի Սահմանադրության չափանիշներին համարժեք, այո, դուք եք այսօր վարչապետի պաշտոնակարը, դուք եք պաշտոններ զբաղեցնողները, բայց ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ դուք չեք, հավաքեք ձեզ, գտեք ձեր իրական սահմանադրական տեղը, հարգեք մեր ժողորդին, հարգեք ժողովրդավարական օրակարգերը եւ զուսպ եղեք։ Հ․Գ․ Երեկվա հաղորդումից հետո ինձ գրել եւ զանգահարել են ՀՀ քաղաքացիներ, կանայք եւ երիտասարդներ եւ իրենց բողոքն են հայտնել ձեր եւ ձեր պաշտոնյաների այս ցինիկ պահվածքի համար, սույնով փոխանցում եմ նաեւ նրանց բողոքը»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am