Պայքար ընդդիմություն «աշխատելու» համար

Շատ տարօրինակ ընտրություններ են տեղի ունենում մեզ մոտ: Եթե նախկինում ընդդիմադիրները կամ այսպես ասենք՝ իշխանությունից դուրս գտնվող ուժերը հայտարարում էին, որ պայքարում են իշխանություն դառնալու համար, ապա այժմ, բացի «Իմ քայլը»դաշինքից, բոլորը հայտարարում են, որ իրենք ամենալավ ընդդիմությունը կդառնան: Նույնիսկ ԲՀԿ-ն, որը նախկինում միշտ ավանդաբար հայտարարում էր, որ ձգտում է «50%+1»-ի, այժմ անհարմարության աստիճանի իջեցրել է իր ցանկությունների նշաձողը և ամեն կերպ փորձում է հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին: Իշխանություն վերցնելու հայտ են ներկայացնում «Սասնա ծռերը», բայց ոչ թե հիմա, այլ 2 տարի անց, սակայն հանդիպելով Փաշինյանի կոշտ քննադատությանը՝ անմիջապես հետ քաշվեցին ու Ժիրայր Սեֆիլյանի բերանով հայտարարեցին, որ իրենք խնդիր չունեն «Իմ քայլի» հետ և իրենց գլխավոր առաքելությունը ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ պայքարն է: Մասնագիտական աչքի համար տեսանելի է, որ «ծռերի» գլխավոր թիրախը Փաշինյանն է, որովհետև սեֆիլյանենք նրան համարում են հեղափոխությունը գլխավորած պատահական մարդ, որը իրենց բանտերում լինելու պատճառով է, որ կարողացել է հարթակը զբաղեցնել, բայց գոնե այս ընտրություններում նրանք ռիսկ չեն անում հակադրվել «Իմ քայլին»: ՀՅԴ-ն ավելի շատ ներքին պայքարների մեջ է, քան ընտրապայքարի: Այս ընտրություններում ՀՅԴ-ի ասելիքն ու անելիքը չկա: Մի քիչ ընդդիմություն, մի քիչ իշխանություն լինելը հեղափոխական մթնոլորտում հնարավոր չէ: Միակ ուժը, որը կոշտ ձևով քննադատում է Նիկոլ Փաշինյանին, դա ՀՀԿ-ն է, որը շատ լավ գիտի, որ պայքարում է ԱԺ-ում հայտնվելու, այլ ոչ թե իշխանությանը վերատիրանալու համար: Նրանք այդպես էլ հայտարարում են, որ ակնկալում են քվե, որպեսզի հակակշռեն Փաշինյանի իշխանությանը: Մյուս կուսակցությունների խնդիրն այն է, որ ցույց տան, թե ինչքան լավ ընդդիմություն իրենք կլինեն Փաշինյանի իշխանությանը: Իսկ դա ծիծաղելի ու անհասկանալի է դարձնում այդ կուսակցությունների առաքելությունը: Այսպիսով, բացի ՀՀԿ-ից, որը իրական ընդդիմություն է Փաշինյանին, բայց լուծում է զուտ գոյատևման խնդիր, մյուսները ոչ թե ընդդիմանում են «Իմ քայլին», այլ ուզում են Փաշինյանին կից ընդդիմություն «աշխատել»: Ընդամենը: Այսպիսով, ընտրությունները տեղի են ունենում նախապես հայտնի ելքով, ինչը նաև օբյեկտիվ պետք է համարել, քանի որ մարդկային զանգվածների ներգրավմամբ իշխանափոխությունից հետո այլ բան սպասելը հակաքաղաքագիտական է: Ինտրիգն այն է, թե որքան «կխփի» «Իմ քայլը»: Եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ «Իմ քայլը» դեկտեմբերի 9-ից հետո կվերցնի իշխանությունը, ապա իրական ընդդիմությունը կձևավորվի խորհրդարանի պատերից դուրս,քանզի արտահերթին մասնակցող ուժերը նման ֆունկցիա չեն կարող ու չեն ուզում կատարել: ՀՀԿ-ն հանրային ընկալման մեջ գոնե տեսանելի ապագայում չի կարող լինել որպես այլընտրանք «Իմ քայլին», իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցողները կոմպլեքսավորված ու վախվորած են իրական ընդդիմություն դառնալու հայտ ներկայացնելու համար: Այնպիսի ընդդիմության, որը իշխանություն վերցնելու նպատակ է դնում, այլ ոչ թե Նիկոլին կից ընդդիմություն «աշխատելու»: Միայն դեկտեմբերի 9-ից հետո կսկսվի քաղաքական նոր դաշտի ձևավորման գործընթացը:Մի շատ կարճ շրջան կառաջանա ընդդիմադիր դաշտի վակուում, ինչը բնության օրենքների համաձայն անպայման կլցվի: Ու շատ կարևոր է, որ այն լցվի առողջ միավորով: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am