«Տղային սպանել են, նստեցրել են կոճղին, գնդացրի փողը դրել են ծնոտի տակ»

Forrights.am-ը գրում է. Մայիսի 6-ին, սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի մայրը չի մոռանում որդու կանչը: 4 րոպե 16 վարկյան խոսել է նրա հետ մահից առաջ: Հանկարծ որդին գոռացել է՝ «մա՛մ», և մորը՝ Արմինեին, մինչ օրս թվում է, որ դա հենց այն պահն է եղել, երբ որդու վրա հարձակվել են: «Բոռաց՝ մամ, հեռացող ձայնով, խշխշոց լսեցի ու ընդհատվեց խոսակցությունը, երկուսիս խոսքը բերանում մնաց: Ահավոր է, որ երեխեն գոռում ա, կանչում ա քեզ, ու դու չես կարող գնալ օգնության», — վերհիշում է Արմինե Պողոսյանը: Լևոնի մարմնին՝ ամորձիների, որովայնի, սրունքների շրջանում կապտուկներ, արյունազեղումներ և այլ վնասվածքներ էին հայտնաբերվել: Բայց նախաքննությունը մշակել է մի վարկած՝ «ինքնասպանության դրդելը»: Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի հենց այդ հոդվածով՝ 110-րդ, մաս առաջին: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտ, Երանոս գյուղի բնակիչ Վոլոդյա Հողիկյանին, որը, իբր՝ հայհոյել է Լևոնին, վերջինս էլ վիրավորանքից ինքն իրեն կրակել է: «Չեմ հավատում: Էս հարիֆի վրեն ջարդել են», — համոզված պնդում է կինը: Մայրը զայրույթից չի օգտագործում ինքնասպանություն բառը: «Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ» Նա այս շաբաթ մյուս մայրերի հետ մեծ հույսով սպասում էր Փաշինյանի հետ հանդիպման արդյունքին: Արդեն հայտնել ենք, որ զինդատախազության կողմից «ինքնասպան» համարվող 10 զինծառայողների ծնողներ հանդիպում էին պահանջել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նոյեմբերի 22-ին հանդիպումը կայացավ: Ծնողները պահանջել էին վերացնել «ինքնասպանության կեղծ պիտակը» և մահվան դեպքերով արդար դատաքննություն իրականացնել, իսկ Փաշինյանը պատասխանել էր, որ զոհվածների քրեական գործերը հանձնաժողով կստեղծի: Արմինե Պողոսյանը եկել է եզրակացության, որ այդ հանդիպման ժամանակ չեն անդրադարձել գլխավորին՝ ինչո՞ւ բանակում մթնոլորտը չի փոխվում, ինչո՞ւ սպանությունները չեն կանխվում, այլ ավելանում են: «Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ: Բանակում երեխեքի զանգվածային սպանդ է տեղի ունենում: Դաժանորեն ծեծում են, սպանում են, զինվորներից սուտ ցուցմունք են վերցնում, գրում են «ինքնասպանություն»: Որդուս գործը ՀՔԾ-ում է, ավագ քննիչ Սաշիկ Ավետիսյանի մոտ: Ես նրան վստահում եմ, բայց նրան չեն թողնելու, որ բացահայտի: Հասկանո՞ւմ եք»: Արմինեի որդին սիրով է գնացել բանակ: Գնալուց առաջ զինվորական բոլոր կոչումներն անգիր է արել: «Բայց գնաց ու հիասթափվեց»,- նշում է մայրը Forrights-ի հետ զրույցում, -«Ասում էր՝ մամ, սաղ ստեղ ուռած, խմած քնած են, ինչքան դատված, ՉՊ ունեցող, հոգեկան հիվանդ սպա կա, բոլորը «Մեհրաբ» զորամասում են»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am