Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն: Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից գրված նամակներն ինչքան էլ տվյալ մարդու ձեռագրով լինեն, դրանց հեղինակները մեր հայրենակիցները չեն: Ի դեպ, այս պահին ադրբեջանական կողմում Ա. Բաղդասարյանից բացի 3 հայազգի ներկայացուցիչ կա՝ Զավեն Կարապետյանը, Ույոլտանով ազգանունով մի ռուսաբնակ հայ և վերջերս անհասկանալի պայմաններում ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանը: Ի աջակցություն Կ. Ղազարյանի, բերդավանցիները վերջին շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպում, նույնիսկ միջպետական ճանապարհն էին փակել՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել իրենց համագյուղացուն հետ վերադարձնելու համար: Քարոզարշավի շրջանակներում այդ հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, բայց, որքան էլ ծանր է, այս ամենը պետք է ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ դիտարկել, այլ պրագմատիզմի: Հակառակ դեպքում, ինչպես ասում են, աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ կվնասվի: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ սահմանամերձ գյուղերում ապրող հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող անձինք անհասկանալի պայմաններում են հայտնվում Ադրբեջանում: Նրանք ոչ թե մոլորվում են, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են: «Առևանգվում են, որ հետագայում տարբեր առիթներով նրանց որպես փոխանակման միջոց օգտագործեն: Եվ այս հարցում մենք պետք է միակարծիք դառնանք, իսկ Հայաստանի իշխանություններից առաջին հերթին պետք է պահանջել, որ սահմաններն ամրացնեն, որպեսզի մեր՝ հիվանդություններով տառապող անձինք անհայտ պայմաններում չհայտնվեն Ադրբեջանում»,– ասաց Լ. Ալավերդյանը: Ճանապարհներ փակելու փոխարեն բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ նրանց հարազատները պետք է դիմեն ՄԱԿ–ին, ԵԱՀԿ– ին, այլ միջազգային կառույցներին և տեղեկացնեն Ադրբեջանի կողմից մարդասիրական նորմերի ոտնահարման այս փաստի մասին: Նման կերպ հարկավոր է ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն միջազգային հումանիտար նորմերից բխող պահանջները: «Ես հասկանում եմ, թե մեր տղաների հարազատների հոգու ցավն ինչքան մեծ է, սակայն ճանապարհ փակելը խոսում է այն մասին, որ իրականում խորքային առումով չի ընկալվել, թե ինչպիսի քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Սովորաբար մենք առաջինն ենք օգնության ձեռք մեկնում, բայց երբ վարչապետի կինը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել, այդ պատճառով էլ մենք քայլեր չձեռնարկեցինք»,– ասաց Լ. Ալավերդյանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ փոխանակման առաջարկին, ապա դա միջազգային օրենքի խախտում է, համոզված է Լ. Ալավերդյանը, քանի որ մարդը չի կարող փոխանակման առարկա լինել: «Փոխանակվում են միայն առարկաները: Մարդը չի կարող փոխանակվել: Այսինքն, Ադրբեջանի կողմից նման առաջարկություն հրապարակելը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Եթե սահմանի մյուս կողմում հայտնված անձի մասով չի հաստատվել քրեորեն հետապնդելի որևէ արարք, ապա պետությունները պարտավոր են նրան վերադարձնել, ոչ թե այն պայմանավորել այս կամ այն գործողությամբ: Եվ հենց այստեղ է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումը»,– ասաց Լ. Ալավերդյանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am