«Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 3-ին Հ3 հեռուստաալիքով նախատեսվում է
հեռուստաբանավեճ իր և Էդուարդ Շարմազանովի միջև:
Արձագանքելով Ալեն Սիմոնյանի գրառմանը՝ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը գրել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել. «Լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ և իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին:
Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:
Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում:
Նիկոլն ու իր թիմակիցներն իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ և կեղծ տեղեկատվություն տարածելուց»:
Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը պատասխանել է Էդուարդ Շարմազանովին. «Երեկ օգնականիս միջոցով ինձ հետ է կապվել պ-ն Համլետ Ղուշչյանը և առաջարկել բանավեճ Էդուարդ Շարմազանովի հետ` ասելով, որ վերջինը համաձայն է և մնում է միայն ժամը ճշտել, որի մասին ես գրառում եմ կատարել` նշելով, որ նման բան է նախատեսվում: Այս հնարավոր բանավեճը Սերժի ներկայացուցչի մոտ այնպիսի տագնապ է առաջացրել, որ նա շտապել է բավականին լկտի ձևով հերքել նախընտրական շրջանում իմ հետ հնարավոր բանավեճի մասին լուրը:
Կոչ եմ անում ավելի զուսպ և բարեկիրթ լինել, երբ նույնիսկ տագնապ է սկսվում այն մտքից, որ կարող է քեզ հետ բանավիճեմ:
Սիրուն չէ նման ոճով խոսելը, բա դու էդ տղեն ե՞ս»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը