Ֆրանսիայի նախկին դիվանագետը` Վրաստանի նախագահ. Զուրաբիշվիլիի կյանքի որոշ դրվագներ

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխանության աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների 59.52 տոկոսի աջակցությունը: Այսպիսով Զուրաբիշվիլին կդառնա տարածաշրջանի առաջին ընտրված կին նախագահը: Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին Ֆրանսիայում՝1921 թվականին Վրաստանը ստիպված լքած քաղաքական էմիգրատների ընտանիքում: Նրա պապը՝ գրականագետ ու թարգմանիչ Իվանե Զուրաբիշվիլին, 1918-1921թթ. ակտիվ քաղաքականության մեջ է եղել և 1921-ին, երբ Կարմիր բանակը մտել է Վրաստան, ստիպված է եղել ողջ կառավարության հետ լքել երկիրը: Զուրաբիշվիլիի մորական պապը՝ Մելքիսեդեկ Կեդիան նույնպես ազգային-ժողովրդավարական կուսակցության անդամ է եղել: Աշխատել է առաջին հանրապետության անվտանգության ծառայությունում: Սալոմեի հայրը՝ Լևան Զուրաբիշվիլին, Փարիզում տարիներ շարունակ ղեկավարել է վրացական համայնքը:

Սալոմե Զուրաբիշվիլիի ծնողների հարսանիքը Փարիզում, 1950թ.
Սալոմե Զուրաբիշվիլին ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանը, Փարիզի պետական կառավարման Ազգային դպրոցը: Սովորել է նաև ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում: Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում: Նա հանդիսացել է Հռոմում Ֆրանսիայի դեսպանատան երրորդ քարտուղար: 1977-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար: 1980-1984 թվականներին աշխատել է  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերլուծությունների և կանխատեսումների կենտրոնում, 1984-1998 թթ. եղել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղարը: Հանդիսացել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի գլխավոր տեսուչ, նախարարի խորհրդական: 2003-2004 թվականներին եղել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան: Վարդերի հեղափոխությունից հետո նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար: 2010 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի Իրանի հարցերով փորձագետների խմբի ղեկավար: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին Զուրաբիշվիլին որպես անկախ թեկնածու մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր է ընտրվել Թբիլիսիի Մթածմինդա թաղամասից: Պատգամավորության ընթացքում Զուրաբիշվիլիի արված գրեթե բոլոր հայտարարություններն ու նախաձեռնություններն իշխող կուսակցության տեսակետին համանման են եղել: Թեև այս ընտրություններում պայքարը ընթանում էր Սաակաշվիլիի կուսակցության և իշխանության աջակցությունն ունեցող թեկնածուի միջև, պետք է հիշել, որ` թե՛ Գրիգոլ Վաշաձեն, և թե՛ Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիի կառավարման տարիներին զբաղեցրել են արտգործնախարարի պաշտոնը: Զուրաբիշվիլին երկու անգամ է ամուսնացել: Նրա առաջին ամուսինը ծնունդով Իրանից Գորջեստան Գուգուշվիլին է եղել, որի հետ երկու երեխա ունեն՝ լրագրող Քեթևանն ու դիվանագետ Թեմուր Գուգուշվիլիները: Երկրորդ անգամ ամուսնացել է լրագրող Ջանրի Կաշիայեի հետ, ով մահացել է 2012 թվականին:
Սալոմե Զուրաբիշվիլին և Ջանրի Կաշիան
Զուրաբիշվիլին Վրաստանում Ֆրանսիայի դեսպան է հանդիսացել: Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով նա հրաժարվել է դեսպանի պաշտոնից և ղեկավարել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Մոտ մեկ տարի անց նա հեռացել է պաշտոնից և անցել ընդդիմություն: 2007 թվականին Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ցույցերի անկյունաքարային դեմքերից է եղել: Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am