«Վերջնագիր դրեք» Մարտունիում «Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները

«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի քանի օր անց, երբ նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով իրենց գյուղում է եղել, գյուղացիներին հորդորել է փակել մարզպետի ճանապարհն ու վերջնագիր դնել նրա առաջ՝ կա՛մ Խաչատրյանը կլինի ԲԿ-ի տնօրեն, կա՛մ ավելի ծայրահեղ քայլերի կգնան»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը: Նա հայտնեց նաեւ, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Խաչատրյանը «Սասնա ծռերի» համակիր է ու ամեն բան անում է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածու, մարզպետ Սանոսյանից ձայներ փախցնելու համար: «Ժողովրդին հրահրում է, որ մարտունեցիները, Փաշինյանին ձայն տալու փոխարեն, «Սասնա ծռերին» ձայն տան,- ասաց մեր զրուցակիցը։- Դեռեւս մինչեւ հեղափոխությունը Վիգեն Խաչատրյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից՝ որոշելով արտերկրում բնակություն հաստատել, բայց թղթաբանության հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, ու նրա գնալը չի ստացվել: Քանի որ ինքն անձամբ չի կարողացել առաջադրվել, «Սասնա ծռերին» առաջարկել է քրոջ ամուսնու թեկնածությունը: Նրանք էլ չեն մերժել Խաչատրյանին ու վերջինիս փեսա Դավիթ Գալստյանին ներառել են Մարտունու ռեյտինգային ցուցակում»: «Իրատեսին» հայտնի դարձավ նաեւ, որ Մարտունիում ու հարակից գյուղերում վերոնշյալ երկու ուժերի միջեւ այժմ թեժ պայքար է գնում: Մարզպետը ցանկանում է, որ ԲԿ-ի տնօրենի հարցն ընտրություններից հետո խաղաղ պայմաններում լուծվի, իսկ Խաչատրյանն ու իր փեսան էլ բուժհաստատության ղեկավարի ընտրության ձգձգման հարցը որպես մահակ են օգտագործում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am