ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը 1 տարում ձեռք է բերել 3 հողամաս և մեկ արտադրական շինություն

«ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության նախագահ և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով հեղափոխությունը համարում է ավելի կարևոր իրադարձություն, քան Արցախյան պատերազմը, ՔՊ-ի ամենահարուստ անդամներից է: Նա Հրազդանում բազմաթիվ շենք-շինություններ ունի, թանկարժեք ավտոմեքենաներ, վերջերս էլ, ասում են, հին իշխանությունների օրոք իրենից խլված գազալցակայանն է հետ վերցրել: Նրա հայտարարագրում, սակայն, իր ունեցվածքի ոչ ամբողջական մասն է ներկայացված, ներկայացվածի մի մասն էլ «պաշտպանված» է՝ գաղտնի: 2017 թվականին պատգամավորական մանդատը ստանալու դրությամբ Միքայելյանը հայտարարագրել է 14 շենք-շինություն և հողամաս: Դրանց մի մասն անավարտ շինություններ են, կիսա­կառույց են, կա մեկ բնակարան, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված: Որպես շարժական գույք՝ Միքայելյանը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ ռուսական արտադրության UAZ 469 մակնիշի: Բայց պատգամավորը, ինչ­պես նկատել ենք նրան Ազգային ժողով աշխատանքի գալիս, բնավ այդ UAZ-ով չի շրջում: Նա ունի թանկարժեք ամենագնացներ՝ Toyota Land Cruiser Prado, Toyota Land Cruiser 200, Mercedes G-Class և այլն, որոնք բոլորն էլ «անվանական» պետհամարանիշներով են՝ 44 404: Սրանք այն մեքենաներն են, որոնք ինք­ներս ենք նկատել, չի բացառվում՝ կան նաև այնպիսիք, որոնք չգիտենք: Բայց այս ամենը հայտարարագրում ներկայացված չէ: Իսկ որպես դրամական միջոց՝ Սասուն Միքայելյանը 2017 թ. դրությամբ որևէ գումար չի ունեցել, փոխարենը «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ներկայացրել է 100 հազար դրա­մի բաժնեմաս: Մեկ տարվա ընթացքում՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը ձեռք է բերել 3 հողամաս՝ ընդհանուր 3 միլիոն 100 հազար դրամի, նաև մեկ արտադրական շինություն՝ 1 մլն 700 հազար դրամ արժո­ղությամբ: Պարզվում է՝ հարկային տարվա սկզբում Սասուն Միքայելյանն ունեցել է 7 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 միլիոն: Այլ տվյալներ առկա չեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am