«Պարոն վարչապետ, յա, իրո՞ք, Երեւանի քուչեքում ասեիր՝ ուրիշ բան». Շարմազանովը՝ Փաշինյանին

lragir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, Լոռիում ինչպե՞ս է ընթանում Ձեր քարոզարշավը։ Նիկոլ Փաշինյանը Լոռիում կոչ արեց ձայն չտալ ՀՀԿ-ին։ Չեք կարծո՞ւմ, որ ձայն չեք ստանա։ – Ես Լոռիում եմ, քարոզարշավն այստեղ նորմալ է անցնում։ Ես կարծում եմ՝ մարդիկ պետք է կոչեր հնչեցնեն, թե ինչու մարդիկ պետք է իրենց ձայն տան, ոչ թե ինչու պետք է ուրիշին ձայն չտան։ Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը եկել է Ալավերդի ու ասել՝ ՀՀԿ-ին ձայն մի տվեք, կարծում եմ՝ վարչապետին բավականին տխուր անակնկալ է սպասվում, որովհետ իր նման 100 հոգի էլ լինի, ՀՀԿ-ին և ինձ ձայն են տալու, որովհետև մարդիկ ունեն թասիբ, ունեն նամուս, գնահատում են իրականացրած աշխատանքը։ Ինչքան ձայն կստանա ՀՀԿ-ն, կորոշի ժողովուրդը։ Բայց չի կարելի գալ Ալավերդի ու հայտարարել՝ ձայն մի տվեք ՀՀԿ-ին։ Յուրաքանչյուր քաղաքական թիմ պետք է իրականացնի իր ծրագիրը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է ժողովրդին ցույց տա, թե ինչու պետք է իրեն ընտրեն, ոչ թե ինչու պետք է ուրիշին չընտրեն։ Ինչ վերաբերում է վարչապետի տխրահռչակ հայտարարությանը, թե Ալավերդին ՀՀԿ-ի հենակետներից մեկն է, քանի որ նաև Շարմազանովն է ալավերդցի և հույս է հայտնել, որ ոչ մի ալավերդվի ՀՀԿ-ին, նաև Շարմազանովին ձայն չի տա, ես կասեմ՝ պարոն վարչապետ, յա, իրո՞ք։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Այսինքն՝ քեզ ի՞նչ է թվում՝ ալավերդցիք թասիբ չունեն, նամուս չունեն, մարդու իրականացրած աշխատանքը չեն գնահատում։ Էդուարդ Շարմազանովը, իր ծնողները, իր եղբայրը, իր ընտանիքը էստեղ են։ Ես 43 տարի կապ ունեմ Ալավերդու հետ։ Ոչ ես, ոչ ինձ հետ կապված որևէ մարդ որևէ լկտի պահվածք, ոչ մի օրենքի խախտում չի արել։ Բացի ժողովրդին ձեռք բռնելուց՝ մենք ուրիշ բան չենք արել։ Եթե գնայիր Երևանի քուչեքում ասեիր, որտեղ ինձ չեն ճանաչում, դա ուրիշ բան, բայց գաս Ալավերդիում ասես՝ հույս ունեմ, որ ՀՀԿ-ին ձայն չեք տա, ախր դու վաղը գնալու ես, ժողովրդի խնդիրներով էլի ես եմ զբաղվելու։ 5 տարին մեկ գալիս եք ընտրարշավին խոսում եք, թողնում գնում, ժողովրդին էլ խաբում եք։ Եթե ինքը նման հայտարարություն է անում, որը հարիր չէ քաղաքական գործչին, ես էլ ասեմ, որ առնվազն մի քանի հազար ձայն ՀՀԿ-ն Ալավերդիում ստանալու է։ – Չե՞ք կարծում, որ Փաշինյանի հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ հասարակության մոտ, քանի որ նա ունի մեծ վստահություն։ – Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա, որ Ալավերդիում ՀՀԿ-ն պետք է ձայն չհավաքի՞։ Ես էլ պատասխանում եմ, որ Լոռու մարզի ցուցանիշները ՀՀԿ-ի համար լինելու են լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Ես չեմ ասում՝ իրենց հաղթելու եմ, ես իրենց հետ մրցման չեմ էլ մտել։ Ես իմ գործն եմ արել, 11 տարի ծառայել եմ հանրապետությանը։ Երբ ինքը իմ արածի 1 տոկոսը կանի, նոր թող խոսի։ Երբ ինձ նման մի քանի երկրում Ցեղասպանություն կճանաչի, երբ ապրիլյան պատերազմում ինձ նման արտասահմանից պատգամավոր կբերի Ղարաբաղ առաջին գիծ, երբ Արցախի քվեարկության ժամանակ 7 երկրներից բարեկամության խմբի պատգամավորները կողմ կքվեարկեն հանուն Ղարաբաղի, այն ժամանակ թող խոսի։ Վարչապետի պաշտոնակատարը քաղաքական բանավեճի կուլտուրան պլինտուսից ցածր մակարդակի իջեցրեց և մինչ օրս ոչ մի ծրագրից չի խոսում։ Սպանեց թողեց՝ ասֆալտին փռենք, վզից բռնենք շպրտենք։ Սենց ինչքա՞ն կարելի է, սա վարչապետի բառապաշար չի։ Դուք հաղթել եք, եկել եք իշխանության, ձեր ծրագրերը ներկայացրեք։ Դուք ժողովրդին հաշվետվություն տվեք, թե այս 7 ամսում ինչ եք արել և ինչ եք նախատեսում անել, և ինչպես եք անելու։ Իսկ թե ում կընտրի ժողովուրդը, դա կորոշի հենց ժողովուրդը։ Դեկտեմբերին կյանքը չի ավարտվելու, ոչ շատ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել, ոչ էլ քիչ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել։ Ես արձանագրում եմ, որ այսօր չկա քաղաքական բանավեճ ու դա կատարվում է Փաշինյանի կողմից։ Ինքը 7 ամսվա սուտը, խաբեությունը փորձում է կոծկել ինչ-որ թիրախ ընտրելով։ Վարչապետ մարդ ես, ծրագրից խոսիր։ Բա գա Սպիտակ ու աղետի գուտուց չխոսի՞։ Թող մինչև դեկտեմբերի 9-ը Ալավերդու գործարանը գործարկի։ 600 մարդ անգործ է մնացել, եկել ժողովրդի գլխին լոլո է կարդում։ Ասում է վատագույն դեպքում Թեղուտում կաշխատեն, ի՞նչ Թեղուտ, դուք չինացիների հետ ի՞նչ կապ ունեք։ Չինացիների հետ մեր կառավարությունն է բանակցել, ես շատ լավ տեղյակ եմ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր պետական մակարդակով։ Իշխանափոխությունից հետո բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ասում է՝ նոր գործարան կբացենք. Ներդրումների նմա՞ն, որ 100 մլն-ից 8 մլն դարձավ, կարմիր գծերի նմա՞ն, որ ասեցիք կհանենք, ու չեք հանում, աշխատատեղերի նմա՞ն, որ ոչինչ չեք անում, ԵՏՄ-ից դուրս գալու նմա՞ն, որ ասում էիք դուրս ենք գալու ԵՏՄ-ից, բա ինչի՞ դուրս չեք գալիս։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am