Հեռացող և եկող տարվա սահմանագծում. Մերուժան Տեր-Գուլանյան

Թերևս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, և մենք երեխաներով անձրև-գիշերից հետո լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի միջով, և լուսաբացի ցողը մեզ թրջում էր մինչև մեր գոտկատեղը, որովհետև մենք փոքր էինք, իսկ խոտ ու ծաղիկները՝ բարձր: Եվ հիմա՝ անքնության իմ մղձավանջների մեջ, երբ դարձյալ ու կրկին վերադառնում եմ հետ, չեմ գտնում իմ սունկը փնտրած, այլ տեսնում եմ ջրի եկած մեր գյուղի ջահել կանանց, որոնք մեզ՝ իրենց սունկը չգտած տղաներիս, սիրում, գուրգուրում էին և զվարթ ծիծաղով մեր գլուխները սեղմում իրենց փարթամ կրծքերին՝ մեզանից առնելով խոպան գնացած իրենց ամուսինների հոտը: Իրենք, իհարկե, բոլորը հավատարիմ կանայք էին, բայց որովհետև այդ ժամանակ գյուղում աղբյուր չկար, և նրանք գալիս էինք առվի հեռու ակունքից խմելու ջուր վերցնելու, իսկ առվի ակունքում մենք էինք՝ սունկ փնտրող ջահելներս, որ այդպես էլ չգտանք՝ չգիտակցելով, որ մեր փնտրածը մեր գյուղի ջրի եկած կանայք էին: Իրենք ջուրը վերցրեցին, բայց մենք մեր փնտրած սունկը, որ իրենք էին, չճանաչեցինք… Եվ հիմա, երբ նորեն ու կրկին ես տեսնում եմ լաց լինելու չափ հարազատ պատկերներն ու դեմքերն անցած, որոնցից շատերը գուցե այսօր չկան կամ գուցե կան, բայց ես չգիտեմ նրանց հասցեն, միևնույն է՝ ապրում են իմ մեջ, ինձ ուղեկցում իմ փնտրտուքի հավերժական տարուբերումների և անքնության պահերին, երբ նրանք իրենց ուսերի վրա դույլերը ճոճելով՝ մեզ ցույց էին տալիս մեր փնտրած սնկի ճանապարհը, որ թաքնված էր կարմիր-կանաչ աշխարհի մեջ, որտեղ խոտ ու ծաղիկ մեծ էին, իսկ մենք՝ փոքր: Ուստի և չճանաչեցինք ու չհասկացանք իրենց, հետո, երբ հասկացանք, արդեն ուշ էր: Այնուհետև ջրի պես հոսեցին ու անցան տարիներ, և այլևս չկան առվի հեռավոր ակունքը ջրի գնացող հարս ու աղջիկներ: Ամեն ինչ անցավ: Եվ այսօր չկանք նաև մենք. ո՛չ առվի ափին, ո՛չ նաև դաշտերում: Ամեն մեկս հեռացել՝ իր տուն-վրանի տակ ապրում է իր կյանքով՝ առուն ու դաշտերը թողնելով մենակ… Հիմա չեմ հիշում՝ քնած էի, թե արթուն, բայց մտքով հաստատ այնտեղ էի, երբ իմ տղա Դավիթը համբուրեց ճակատս՝ ասելով՝ հայրիկ, ծնունդդ շնորհավոր: Չէ, քնած էի, որովհետև արթնացա ու հասկացա, որ մի տարով էլ եմ մեծանում: ՀԳ. Նշենք, որ այսօր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի 70-ամյակն է, որի առթիվ hayeli.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է նրան` մաղթելով երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր գաղափարների ուղի:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am