Աշխարհի խոշորագույն և ամենաարյունարբու նարկոբարոնի ձերբակալությունը և նրա թիկնապահների հետ տեղի ունեցած մարտը. Բացառիկ տեսանյութ
Ուրբաթ օրը Մեքսիկայի ծովահենային հետևակները ձերբակալեցին աշխարհի ամենախոշոր նարկոբարոնին՝ Խոակին Գուզմանին՝ «էլ Չապո»: «Սիսնե Նեգրո» - «Սև Կարապ» անավանակոչված օպերացիայի ժամանակ Գուզմանին հաջողվեց մեքսիկակական Սինալոա նահանգի Լոս Մոչիս բնակավայրում գտնվող իր ապաստարանից ստորգետնյա թունելով դարձյալ փախչել և դուրս գալ մայրուղի, որտեղ նա առևանգեց ընթացող ավտոմեքենաներից մեկը, սակայն այլևս չկարողացավ շարունակել փախուստը և ձերբակալվեց հատուկ ստորաբաժանումների կողմից: Մեքսիկական հատուկ ծառայությունների՝ Էլ Չապոյի ձերբակալման գործողության տասնհինգ րոպեանոց տեսանյութը հայտնվել է մեքսիկական « Televisa» հեռուստաընկերության տրամադրության տակ: Ներկայացնում ենք ողջ տեսանյութը:
