Փաշինյանն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Փաստորեն, ստացվում է, որ կարող են միզաբուժության կամ հոգեկան հիվանդի թղթով ազատվել ՀՀ բանակում ծառայելուց, իսկ այնուհետև այդ նույն բանակից փախածներով մեկ օրում 39 կմ քայլել Երեւանով` առաջիկա ընտրություններից հետո նախարարացու մնալու ակնկալիքով ու... Կամ` երկու ոտքից զրկված քյավառցի Ռազմիկը (Բզոն) կարող էր մեկնել սահմանամերձ Տավուշ և տանից թաքուն «փախած» երևանցի` 17 տարին չլրացած մի պատանու հետ միասին պաշտպանել արդեն Իջևանը գրոհող թշնամուց, իսկ ազգին իր կյանքը զոհաբերելու, նրա ոտքի տակի հող դառնալու մասին հրապարակներում հայտարարած ԺՊ-ն, ունենալով բոլոր հնարավորությունները պոեզիախառն այդ կոչերը կյանքի կոչելուն և քյավառցի Ռազմիկի ու 17-ամյա երևանցի պատանու հետ իր հայրենի տունը պաշտպանելու, կարողացավ օրենքի տառով ազատվել իր ծնողներին և իջևանցիներին պաշտպանելու պարտականությունից ու… Եվ, ահա, նախընտրական գլուխգործոցը... Պարզվում է, որ իշխանափոխությունը Հայաստանի և ազգի համար շատ ավելի կարևոր նվաճում էր, քան արցախյան ազատամարտը… Ճիշտ է, այս ձևակերպման հեղինակին թիմակիցները հարևանցիորեն բնորոշեցին, որպես լեզվամտավոր թույլ կարողություն ունեցողի, բայց ծանոթ լինելով այս թիմի և նրա լիդերի քաղաքական դիրքորոշումներին ու անցած ճանապարհին, համոզվում ես, որ այն բանաձևվել է հենց ՔՊ-ի խոհանոցում: Եվ երբ Արցախից այս անհեթեթություններին անդրադառնում են ամբողջ կյանքը Արցախին նվիրած, այդ ազատամարտում հարազատներ ու ընկերներ կորցրած, բանակից «օրենքի տառով» երեսպաշտ-փախածներին հայրենասիրության դասեր տված` իսկապես հայրենի տանն ու հողին նվիրյալներ, անամոթաբար մատ է թափ տալիս արտահայտվողների և, որ ավելի ավելի նվաստացուցիչ է, Նախագահ Բակո Սահակյանի վրա, թե բա`... Սթափվե´ք… Խելքի եկե´ք…Սպասե´ք, դեռ գալու´ եմ.. Իսկապես, ԺՊ-ն արդեն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները…»։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am