«Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը…». Կարեն Օհանջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա»,- այս մասին Facebook-ի էջում գրել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը: Նա գրել է, որ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբեք չէր մտածի, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չարության այնպիսի մակարդակի, ինչպես ներկայումս է տեղի ունենում: Նրա խոսքով, Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք, Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տվել անհիմն հրապարակային պատիժ կազմակերպել Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ: «Պարոն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ո՞վ է Ձեզ թույլ տվել հարազատ պետության ղեկավարին անհարիր կերպով արտահայտվել Արցախի ղեկավարների հասցեին: Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը: Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա: Ես արտահայտում եմ Արցախում էական թվով մարդկանց կարծիք, որոնք վրդովված են Ձեր պահվածքից և պահանջում են Ձեզնից ճանաչել սեփական չափը և այն, թե որտեղ են ավարտվում ձեր իրավասությունները: Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից հասցված վիրավորանքների և մեր ժողովրդի ազգային անվտանգության մակարդակն իջեցնելու համար: Հանդիսանալով Արցախում թավշյա հեղափոխության ամենամեծ քարոզիչը, այս մի քանի օրերի ընթացքում Դուք տարված լինելով նախընտրական արշավով՝ արեցիք ամեն հնարավորը, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, սկսեն մեջքով շրջվել Ձեզ և սիրո հեղափոխության գաղափարին: Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝ ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն Ձեր հետ: Հանդուրժողական եղեք և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա իմացեք մեկ բան` մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ որոշելու՝ ինչպես ապրել, ում ընտրել և ում կարդալ: Եվ Աստված հեռու տանի, եթե որևէ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ` ինչպես ապրել: Դեռ մնում եմ ապրիլյան թավշյա հեղափոխությանը հավատարիմ: Անկեղծ՝ Ձեր Կարեն Օհանջանյան»,- գրել է իրավապաշտպանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am