Դատարանը քննում է Սամվել Մայրապետյանի կալանքը երկարաձգելու հարցը
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է դատարանին ևս երկու ամսով երկարաձգել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնել է Մայրապետյանի պաշտպանը։ ՀՔԾ–ի միջնորդությունն այս պահին քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։
