ՀՀԿ-ն չգիտեմ որտեղից ինքն իրեն որոշում է կայացրել, որ մեր կառավարությունը որոշել է արտագնա աշխատանքի մեկնողների հարկի, հետո էլ որոշեց, որ իր պահանջների արդյունքում կառավարությունն էդ մտքից հրաժարվեց: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Սա առաջին անգամ է, որ մենք էդպիսի բան ենք որոշել, ու դա ես իմացա ՀՀԿ-ականներից: Էդ մարդկանց վիճակն այդքան ծանր է: Էսօր լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչ-որ մարդիկ իրենց հայտարարություններով ջուր են լցնում ՀՀԿ-ի ջրաղացին, ասում եմ՝ ՀՀԿ-ն պետք է ջրաղաց ունենա, որ ջուր լցնեն: Հանրապետականը նույնիսկ կոֆեաղաց չունի, նույնիսկ սեւ բիբար աղալու սարքից չունի:
Մենք տնտեսական հեղափոխություն անելու գործում նաեւ ձեր վրա հույս ենք դնում: Մենք հույս ունենք, որ մեր մարտունեցի մեր եղբայրները ոչ միայն այսպիսի լավ տներ կկառուցեն, նաեւ արտադրամասեր ու գործարաններ կստեղծեն տեղում: Եկեք ներդրումներ արեք, ստեղծեք աշխաատեղեր, որ մարդիկ չարտագաղթեն, որ Հայաստանից արմատախիլ անենք աղքատությունը: Աշխատող ժողովուրդն աղքատ լինելու իրավունք չունի: Հայաստանում սոված մարդ չպետք է լինի»,-ասաց Փաշինյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը