Արմավիրի մարզում տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ժամը 00։10-ի սահմանում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և հրազենով զինված 2 անհայտ անձինք փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը։
Shamshyan.com -ի փոխանցմամբ տան բնակիչները դիմադրություն են ցույց տվել: Հարձակում իրականացնողներից մեկը փախուստի է դիմել, իսկ մյուսին կարողացել են բռնել։
Ոստիկաններն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ Կարեն Ազիզյանին։ Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզված անձի հետ փորձել է ավազակային հարձակում կատարել:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 փամփուշտատուփ՝ 18 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով, 2 դիմակ, 1 էլեկտրաշոկ, 1 զույգ ձեռնոց, մահակ, ինչպես նաև տոպրակ, որի մեջ եղել է թափանցիկ կպչուն ժապավեն և պոլիմերային կապիչներ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը