Թեղուտի հանքավայրի հետ կապված Նիկոլ Փաշինյանի ասածը բլեֆ է
«Թեղուտի հանքավայրի հետ կապված Նիկոլ Փաշինյանի ասածը բլեֆ է Հերթական անգամ խաբում է:Եթե սուտ չի, թող մինչեւ դեկտեմբերի 9-ը Թեղուտը բացեն: Իրենք փակել են Ալավերդին, հետո ասում են՝ պետք է աշխատի: Ես դեմ եմ, որ մարդիկ անտառը կտրեն ու հարստանան: Անտառը մեր աչքի լույսն է, բայց նաեւ դեմ եմ, որ գյուղացին չկարողանա իր ընտանիքի հոգսերը հոգա: Բա ձմեռն ի՞նչ է վառելու: Եթե արգելում ես, պիտի ապահովես այլընտրանքային վառելիքով»,- Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
