Ադրբեջանը խաղում է գերիների ճակատագրերի հետ, իսկ միջազգային հանրությունը լռում է. Դավիթ Բաբայան

Այն ինչ է տեղի ունենում Ադրբեջանում Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքացիների հանդեպ, որոնք այս կան այն պատճառներով հայտնվել են ադրբեջանական կողմում, ոչ այլ ինչ է, քան շաբաշ մարդասիրության եւ մարդկության դեմ: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ճնշում գործադրելու փորձերը եւ այդ նպատակով գերիներին օգտագործելը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին հրապարակել էին գերի Արսեն Բաղդասարյանի հետ հարցազրույցը: Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ բոլոր հիմնական միջազգային փաստաթղթերը խստորեն արգելում են գերի ընկած անձին հասարակության ուշադրության օբյեկտ դարձնել: «Սակայն Ադրբեջանում դրան անգամ նվազագույն կարեւորություն չեն տալիս: Այս երկրի իշխանությունները խաղում են գերիների ճակատագրերի հետ, նրանց օգտագործում են իրենց սեփական նպատակների համար: Իսկ հիմնական նպատակն է ազատել երկու ահաբեկիչներին եւ հետագայում հերոսացնել, ինչպես դա ավելի վաղ տեղի ունեցավ մեկ այլ հանցագործի հետ այլ հանգամանքներում: Եթե Ադրբեջանում իսկապես մտահոգված են տարածաշրջաում խաղաղության պահպանման հարցերով, եթե նրանք իսկապես սահմանների երկայնքով հանգիստ իրավիճակ են ուզում, ինչու այդ դեպքում  չեն ցանկանում հրաժարվել իրենց ահաբեկչական գործողություններից, հրաժարվում են միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումից: Որովհետեւ Ադրբեջանի իշխանություններն անգամ չեն մտածել հրաժարվել իրենց հայատյաց քաղաքականությունից եւ գլխավոր նպատակը, ինչպես եւ նախկինում Արցախի պետականության ոչնչացումն է», - ընդգծեց Բաբայանը: Նրա խոսքով, մյուս ոչ պակաս կարեւոր եւ մտահոգիչ հանգամանք է միջազգային հանրության լիարժեք պասիվությունը: «Այլ, շատ ավելի քիչ կարեուր հարցերով տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կարելի է բազմաթիվ մեկնաբանություններ եւ կոչեր լսել: Իսկ այստեղ, երբ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է, նրանք քար լռություն են պահպանում: Կարելի է ենթադրել, այստեղ «խավիարային դիվանագիտություն» են գործի դրել, հետեւաբար հարցը խորը եւ ուշադիր ուսումնասիրման կարիք ունի: Իսկ ընդհանուր առմամբ, դա սարսափելի է», - ասաց Բաբայանը: Անդրադառնալով Արսեն Բաղդասարյանի հարցազրույցի բովանդակությանը՝ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ այն, անկասկած, տրվել է ճնշման եւ խոշտանգման ներքո: «Գերեվարության մեջ լինելով՝ Բաղդասարյանը փաստացի անելանելի վիճակում է եւ ասում է այն, ինչ իրենից պահանջում են ասել»,- նշեց Բաբայանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է գերիներին փոխանակել «բոլորին բոլորի հետ»: Ներկայումս Ադրբեջանում են գտնվում երեք հայեր՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, Հայաստանի երկու քաղաքացի՝ Զավեն Կարապետյանը (տղամարդը հոգեկան խնդիրներ ունի) եւ Կարեն Ղազարյանը (նա նույնպես հոգեկան խնդիրներ ունի): Այս պատճառով տարբեր կարգի հայտարարություններ կատարելու համար թիրախավորվել է Բաղդասարյանը, այլապես անմիջապես նկատելի կլիներ, որ Բաքուն կազմակերպում է թատերականացված ներկայացում:    

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am