«He made my day». Փաշինյանը` իրեն հիացրած գյուղացու մասին

  «Անգլերեն մի հատ այսպիսի արտահայտություն կա You/ He made my day,  սա նշանակում է, եթե բառացի թարգմանենք, նա ստեղծեց իմ օրը, կամ դու ստեղծեցիր իմ օրը, այսինքն ամբողջ օրվա համար լավ տրամադրություն պարգեւեցիր:  Ճամբարակ գալու ճանապարհին, կանգնել ենq գյուղերում, որտեղ հավաքված մարդիկ կային , լսեցի  տարբեր  խնդիրների մասին, որ  գյուղատնտեսությամբ զբաղվել չի լինում, կենդանի պահել չի լինում, տեխնիկա չկա, ճանապարհ չկա։  Երբ կանգնեցինք Թթու ջուր գյուղում եւ խոսում էինք մարդկանց հետ, մի մարդ անցնում էր, տեսավ հավաքված ենք, ինքն էլ եկավ կանգնեց, խոսեցինք, եւ երբ զրուցում էին, հարցրեցի քանի գլուխ անասուն ունեք, ասեց՝ 50։ Զարմացա, քանի որ մինչեւ այդ չէի հանդիպել Հարցրեցի մսատո՞ւ, թե կաթնատո՞ւ են, ասաց ՝ մսացու էլ ունեմ, կաթնատու էլ։ Ասեցի, ո՞նց է ստացվում է մի բան, կաթի գները կարծեց ընկնում են, պռոբլեմ է, դե, ասում է նորմալ է, այս տարի առանձնապես չընկավ 150 դրամ է, երբ ընկել էր 120 դրամ էր։ Ասում եմ, բա որ խոշոր անասուն ունեք, մանր էլ ունեք, ասում է, չէ  չունեմ, բայց մեղվի120 հատ փեթակ ունեմ։ Ասում եմ, բա մեղրի իրացման հետ պռոբլեմ կա, ասում է, չէ չկա։ Մտածում ու հարցնում եմ, հա երեւի թե մեծ հարկերի տակ եք, հա՞։ Ասում է, չէ մի կոպեկ վարկ չունեմ։ Ասում եմ, այ եղբայր, ես էս 5-6 ամիս ա քեզ եմ ման գալիս։ Օգնականիս ասեցի, հեռախոսի համարը վերցրու, պետք է այս մարդու մասին ինֆորմացիա տարածենք, լրագրողներին ասենք, որ այս մարդու հետ զրուցեն Մեկ էլ այսպիսի մի բան է ասում, չէ նկարել պետք չի, բայց մի անձնական խնդրանք ունեմ, թոռս հոսպիտալում պարկած է։ Ասեցի, ահա, այնուամենայնիվ, լուրջ պռոբլեմ կա։ Ասեց, թոռս հոսպիտալում պառկած է եղել, չեք պատկերացնի ինչ բարձր մակարդակով բուժել են այդ զինվորին, մենակ մի խնդրանք ունեմ, այդ բժիշկներն այնքան լավն են, որ դուք պետք է իրենց անպայման շնորհակալագիր տաք։ Ու այդ մարդն իմ օրը ստեղծեց։  Այդ մարդը Հայաստանում տնտեսական հեղափոխության առաջնորդ է։ Երբ մենք ասում ենք, որ աշխատանքով պետք է լուծենք խնդիրը, ի նկատի ունենք այն հնարավորությունները, որոնք, այնուամենայնիվ, գոյություն ունեն։ Մենք ուզում ենք քաջալերել, որ մարդիկ իրենց աշխատանքով հասնեն արդյունքի»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ճամբարակցիների հետ հանդիպման ժամանակ։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am