«Չխաբվեք, ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, ժամանակին կբացեին». Էդմոն Մարուքյան

« Երբևէ սուտ, անիրականանալի խոստում չենք տվել: Չարենցավանը շատ եմ նմանեցնում Վանաձոր քաղաքին, որովհետև ժամանակին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկը։ Վանաձորում եղել է քիմիական արդյունաբերություն, ձեր մոտ՝ այլ, և ԽՍՀՄ փլուզումից հետո մարդիկ գործազուրկ են դարձել։ Հիմա մարդիկ մեզ ասում են՝ եթե գործարաններ բացեք, եթե գորխարանները վերագործարկվեն… Ես հիշում եմ, որ մարդիկ միշտ եկել են Վանաձոր և ասել, որ եթե իրենց ընտրենք, քիմգործարանները կբացեն։ Շատերը հասկացել են, որ դա անհնար է անել, բայց այդ հավատով գնացել են ընտրության։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երեք անգամ քիմգործարանի կարմիր ժապավեն է կտրվել, երևի անվադողեր էին այրում, ծուխ էր բարձրանում, բայց այդպես էլ քիմգործարանը չգործեց»,- Չարենցավանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:   «Այդ գործարանների վերագործարկման ապագան շատ մշուշոտ է, բայց Հայաստանի տնտեսությունը պետք է վերափոխվի, այլ ուղղություններով զարգանա: Բոլորիս համար պարզ է, որ գտնվում ենք շրջափակման մեջ, այրում ենք շատ թանկ գազ, շատ թանկ էլեկտրաէներգիա, և եթե օրինակ՝ Վանաձորում կաուչուկ արտադրեն, մրցունակ չի լինելու միջազգային շուկայում։ Հետևաբար, պետք է մտածել նոր բաների մասին։ ՀՀ մարդկային ռեսուրսը, երիտասարդությունը շատ մեծ պոտենցիալ ունի ՏՏ բնագավառում։ Մեր IT ոլորտի ներկայացուցիչները գնում են արտասահմանում աշխատելու, դրա համար տնտեսության այնպիսի ճյուղեր պետք է զարգացնենք, որոնք չենք ունեսեց ԽՍՀՄ ժամանակ, բայց կարող ենք ավելի շատ աշխատատեղեր ունենալ, քան եղել են ԽՍՀՄ ժամանակ։ Այդ հնարավորությունները կան, ուղղակի պետք է պետությունը բավարար ուշադրություն դարձնի այս ոլորտին, խրախուսի կրթությունն այս բնագավառում»։ Նա կոչ արեց չխաբվել այն ուժերի հայտարարություններին, թե գործարանները վերագործարկվելու են. «Չխաբվեք, ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, ժամանակին կբացեին»։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am