«Զիբիլիքսը» շարունակություն է պահանջում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երեկ անդրադարձել է քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերից մեկին: Խոսքը «Զիբիլիքսի» մասին է, որը վերաբերում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառք բաժանելուն: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նախաքննական մարմինը կարողացել է բացահայտել, թե ինչ մեխանիզմով է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների ժամանակ ապահովվել ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակը: «Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց կողմից ձեւավորված ենթաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին»,- ասել է Խաչատրյանը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ական մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, գործն էլ ուղարկվել է դատարան: ՀՔԾ պետի խոսքով՝ «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան: Թավշյա հեղափոխությունից հետո այս քրեական գործի ընթացքը միանգամայն սպասելի էր: Սակայն այս քրեական գործը շարունակություն է պահանջում. պարզ է, որ ընտրակաշառք միայն ՀՀԿ Արաբկիրի շտաբում չէ, որ բաժանվել է: Հնարավոր է՝ նման դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանի մյուս համայնքներում: ՈՒ բացի այդ, ՀՀԿ ենթաշտաբում որեւէ մեկը հազիվ թե ինքնագլուխ դիմեր այդ քայլին առանց ստանալու եթե ոչ ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի, ապա առնվազն ՀՀԿ ցուցակը գլխավորած Տարոն Մարգարյանի հավանությունը: Այնպես որ, նախաքննական մարմինն այս ուղղությամբ եւս լուրջ անելիք ունի: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am