Հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները կբարձրանան.որքան

«Ներկայացվող նախագծի նպատակը թոշակառուների, ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է: Ծերության նպաստի չափը կազմում է16 հազար դրամ, հաշմանդամության նպաստի չափերը՝ առաջին խմբինը՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի համար՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի համար՝ 16 հազար դրամ», - Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը ներկայացրեց  կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: «Կերակրողին կորցնելու դեպքում թոշակի չափը սահմանված է 16 հազար դրամ :ՀՀ-ում պարենային ծայրահեղ աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ, հաշվի առնելով ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակը՝ որոշվել է համապատասխան փոփոխություններ կատարել որոշման մեջ», - ասաց փոխնախարարի պաշտոնակատըարը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության   զինվորական կենսաթոշակի չափը՝ 3-րդ խմբի հաշմանդամի համար 18 հազար դրամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի մահացած  զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակըի չափը՝ 24 հազար դրամ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25 հազար 500 դրամ:Որոշումն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի մեկից,ասաց նա: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը,ով փոխարինում է վարչապետին և վարում կառավարության այսօրվա նիստը, ասաց, թե սա շատ կարևոր նախաձեռնություն է: «Փաստորեն, հունվարի մեկից սոցիալական առումով խոցելի խմբերը, որոնք մինչև այժմ ստանում են 16 հազար դրամ, 19 հազար դրամ, հունվարի մեկից կստանան 25 հազար  500 դրամ: Սա այն նվազագյուն գումարն է, որ անհրաժեշտ է մարդուն չսովելու համար», - ասաց Արարատ Միրզոյանը:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am