Լարված իրավիճակ Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Տիչինայի փողոցի վրա գործող «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի մոտ և պահանջում են իրենց աշխատավարձը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակցիներն ասում էին. «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ամիսներով աշխատավարձ չեն տալիս, շաբաթը 7 օր ունի, 6 օրն աշխատում ենք, ոչ ժամ կա, ոչ պատարագ։ Մարդիկ կան՝ 3-4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Ամեն անգամ ռսի զավտռա են անում, պոսլեզավտռա, սակայն դրանով սայլը տեղից չի շարժվում։ Բանկերը մեզ խեղդում են, գրեթե բոլորս բանկերին վճարումներ ունենք կատարելու, էլ չենք ասում՝ կոմունալ ծախսերը։ Մնում ա, մենք էլ Շանթի Մանվելի նման էլեկտրիկին ու գազի տեսուչին ասենք՝ պոսլեզավտռա։ Ստեղի ղեկավարությունը իրենց ուղեղներում միայն պոսլեզավտռա բառն են դաջել. հենց գումարն ուզում ենք, իսկ գումարը մեր արդար քրտինքով վաստակածն ա, ասում են՝ պատոմ։ Հիմա արդեն գործադուլ ենք հայտարարել՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ սայլը տեղից կշարժվի»։ Քիչ առաջ գործարան ժամանեց նաև ՍՊԸ-ի սեփականատերը, ով աշխատակիցներին տեղեկացրեց, որ գումարի ուշացումը բանկի մեղքով է՝ պատճառաբանելով, որ իբրև բանկը գումարը չի տալիս։ Այս պահին աշխատակիցներն ու տնօրեն Մանվել Ղարիբյանը բանակցում են միմյանց հետ, սակայն աշխատակիցներն արդարացիորեն պահանջում են իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձը։ Աշխատակիցներ էլ կան, ովքեր ասում էին. «Հիվանդանոցային հարցեր ունենք լուծելու, երեխաների ուսման վարձեր ունենք մուծելու, չգիտենք էլ՝ երբ կստանանք գումարը, թե՞ հերթական անգամ փափուկ բարձ են դնելու գլխներիս տակ։ Մենք երկար տարիներ աշխատել ենք ու միշտ նույն խնդրի առաջ ենք կանգնել։ Ավել բան չենք ուզում՝ մեր քրտինքով մեր վաստակած գումարները»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am