«Այն, ինչը որ ես ճաշակել եմ 14 տարեկանից, չեմ ցանկանա ոչ մեկին». Շահեն Հարությունյան

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այո՛, Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Հույն փիլիսոփա Արիստոտելի այս խոսքերով միտքս սկսեմ շարադրել, որը թեև ասվել է դեռևս Ք.ա. 4-րդ դարում, սակայն շարունակում է մնալ մարդկության առաջընթացի հիմնական գրավականներից մեկը, որը ցավոք սրտի առ այսօր բացակայում կամ գրեթե բացակայում է հայ ժողովրդի կյանքում։ Ցանկանում եմ երկու կարևոր դեպքի մասին խոսել։ Երկու դեպքերում էլ խոսքը վերաբերվում է քաղաքական գործիչներին՝ մի դեպքում՝ ներկա իշխանությանը, իսկ մյուս դեպքում՝ նախորդին։ Ես միայնակ իվիճակի չեմ Հայաստանի բոլոր անկյուններում պայքարել հանուն ճշմարտության, բայց չեմ էլ կարող լռել այն դեպքերում, որոնց ականատեսն ու մասնակիցն եմ լինում։ Պարզաբանեմ միտքս. Գրում եմ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ իմ լավ բարեկամ և պայքարի ընկեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան միջոցառման մասին։ Մամուլում նրա ծննդյան միջոցառման հետ կապված, ամեն տեսակ սուտ, կեղծիք ու զրպարտանք կարդացի այդ միջոցառման մասին։ Ամեն տեսակ հերյուրանք, որը ծառայեցնում էին քաղաքական շահարկումների համար։ Ես լինելով այնտեղ՝ բնականբար չեմ կարող լռել և չասել ճշմարտությունը։ Ծննդյան արարողությունը շատ համեստ էր և փաստում եմ, որ մամուլում տեղ գտած նյութերը ամբողջովին սուտ էին ու ստոր չափազանցություն։ Իսկ հիմա պատմեմ մի դեպք՝ կապված նախորդ իշխանությունների ներկայացուցիչներից մեկի՝ Արփինե Հովհաննսիյանի հետ։ Օրերս առիթ եղավ հանդիպելու Արփինե Հովհաննիսյանի հետ։ Խոսակցության ընթացքում նեղսրտած ասաց ինձ. «Շահե՛ն, դու ես Հաց Բերողի ազատության համար ու մահից հետո բողոքի ցույցեր կազնակերպել, դու բավականին տեղյակ ես, որ նրա մահվան մեջ ես ի պաշտոնե և անձնապես մեղավորություն չունեմ։ Բայց ինձ մինչև այսօր սուտ ու կեղծ զրպարտում են՝ նրա մահվան համար»։ Ես լավ եմ հիշում թե ինչպես կազմակերպերպեցի ցույցերը, որի համար հետագայում դատարանի առաջ էլ կանգնեցի։ Ես լավ եմ հիշում իմ առաջ քաշած պահանջները՝ գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի, և արդարադատության նախարարի՝ Արփինե Հովհաննսիյանի հրաժարականները, ինչպես նաև բոլոր մեղավորների պատժումը։ Սակայն առաջին այդ շոկային օրվանից հետո, ոչ միայն իրավաբանները բացատրեցին ինձ, որ արդարադատության նախարարը որևէ լիազորություն չուներ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու, այլ նաև հայրս հետախոսով ինձ բանտից ասաց. «Շահեն ջան, արդարության նախարարի հրաժարականը կոնկրետ Արթուր Սարգսյանի հարցով արդարացի չի։ Կարելի է ասել, որ արդարադատության նախարարը ի պաշտոնե «պահեատապետի» գործառույթ ունի և իրավասու չէ որևէ մեկին բանտարկել կամ ազատել»։ Ըստ էության արդարադատության նախարարը կարող էր միջնորդել առողջական խնդիրների համար, ինչն էլ նա արել էր։ Ու ես այդ ցույցերի ժամանկ հեռացրեցի արդարադատության նախարարի հրաժարականի պահանջը։ Եթե նա մեղք ունի, ապա նույնքան մեղք ունի մշակույթի կամ սպորտի նախարարը, կամ արտաքին գործերի նախարարը՝ որպես մի իշխանություն, որի օրոք քաղաքական դրդապաճառներով հացադուլից անմիջապես հետո մահացավ Արթուր Սարգսյանը։ Երբեմն ինքնս էլ նեղսրտում եմ, որ ստիպված եմ լինում ճշմարտությունը պաշտպանել բոլորից և յուրաքանչյուրից՝ հաճախ էլ անձնապես անարդարացիորեն տուժելով։ Բայց հետո ինքս ինձ մխիթարում եմ, որ գուցե ճշմարտության համար պայքարը տրված է ինձ ճակատագրից, որն էլ փորձելու եմ կրել ողջ կյանքում՝ ազնիվ և արժանապատվորեն։ Հ.Գ.1. Նժդեհի խոսքերը մի քիչ փոփոխելով, ուզում եմ ասել. «Խնդրում եմ ներեք, որ ճշմարտությունն ասելու համար ստիպված եմ մեղանչել այսօրվա քաղաքական նպատակահարմարության դեմ»։ Հ.Գ.2. Շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական դաշտից վերանա անձնական վիրավորանքները, ընտանիքի և հարազատների նկատմամբ ատելությունը և սպառնալիքները։ Այն, ինչը որ ես ճաշակել եմ 14 տարեկանից, չեմ ցանկանա ոչ մեկին»:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am