Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները:1181 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%):aliq.ge-ն հայտնում է, որ ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող):Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 72.72%, ամենացածրը՝ Ծալկայում՝ 43.12%:Թբիլիսիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 55.9%-ը:
Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել էր 46.74 տոկոս (1 637 956 ընտրող):
ԿԸՀ-ն հայտարարում է, որ ընտրություններն անց են կացվել առանց լուրջ խախտումների:«Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»:«Կոչ եմ անում Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,-ասել է Սահակաշվիլին:
Նշենք, որ Սահակաշվիլին էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը