Ճնշում, խաթարում, քաղաքական վենդետա. Աշոտյանը քննչական վարչություն հրավիրվելուց հետո խոսեց/տեսանյութ/

«Այս գործով արդեն դիմել եմ դիտորդներին, դեսպանատներին, թե ինչպես է գործող իշխանությունը խաթարում Հանրապետական կուսակցության քարոզչության պատասխանատուի աշխատանքը և քաղաքական վենդետայի ու սպառնալիքների լեզվով խոսում։  Կրթության և գիտության նախարար եղած ժամանակ խնդրել եմ  Մանկավարժական համալսարանի ռեկտորին, որպեսզի ետ կանչի ԴԱՀԿ կատարողական թերթիկը և կասեցնի Գեղարքունիքի Զոլաքար գյուղի դպրոցից մի քանի միլիոն դրամ գանձելու իմ  պահանջը, քանի որ դպրոցը չէր կարող կատարել այդ պարտավորությունը, հայտնվել էր փակման եզրին և վտանգվել էր երեխաների կրթության իրավունքը։ Քրեական հոդվածը կոչվոմ է պաշտոնեական դիրքի վերազանցում՝ զավեշտալի մի պատմություն, որը չի տեղավորվում որէ տրամաբանության մեջ», ասաց նախկին նախարարը, ապա ինչպես խոստացել էր՝ անցավ քաղաքական գնահատականներին․ «Պարզվում է, որ ընտրարշավի ամենաթեժ փուլում, երբ առանց այդ էլ արտահերթ ընտրություններ են, երբ քարոզարշավն ընդամենը տևում է հաշված օրեր, ինձ, որ արմատական ընդդիմադիր ուժի քարոզչության ողջ պատասխանատուն եմ, կանչում են անհեթեթ գործով, տալիս են անիմաստ, բյրուրոկրատական հարցեր։ Ես դա ինչպե՞ս մեկնաբանեմ․ անիմաստ կտրել ինձ աշխատանքից նշանակում է խոչընդոտել կուսակցության քարոզչությունը և մասնակցությունը այս ընտրություններին, խոչընդոտել իմ անձնական քարոզարշավը և իհարկե սուր ճոճել, վախեցնել այս գործով, որովհետև պարբերաբար շշուկներ են պտտվում, որ այս գործը առանձնացվելու է, ուղարկվի ՀՔԾ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  հայտարարեց ՀՀԿ նախընտրական քարոզչությունը համակարգող, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք,որ նա  առավոտյան ֆեյբուքում գրել էր, որ գտնվում է Երեւանի քննչական վարչությունում «արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա» և խոստացել էր անդրադառնալ գործի մանրամասներին և նաև գնահատական տալ դրան։ Գործի իրավական կողմը, նրա խոսքով, անհեթեթ է, քաղաքական կողմը տեսանելի՝ «ճնշում, խաթարում, խանգարում քաղաքական գործընթացների․ այս ի՞նչ նվեր է մատուցում իշխանությունն ընդդիմությանը՝ իր անհեթեթ կարճատես, կարճամիտ պահվածքով, որոշել եք ահաբեկել ինձ, որովհետև Փաշինյանին անձամբ քննադատող ամենատեսանելի քաղաքական գործիչներից մեկն եմ, ու ձեզ թվում է, թե այս կերպ կարող եք կարճացնել իմ կամ իմ ընկերների լեզուն»,- ասաց Աշոտյանը՝ հայտարարելով, թե որևէ սպառնալիք իր վրա չի կարող ազդել՝ ինչքան շատ բզբզան, այնքան շատ պատասխան են ստանալու։ Հրաժեշտից առաջ Աշոտյանը հիշեց նաև իշխանություններին «սպասարկող ուժերին, որոնք փորձում են իրենց մենամարտի մեջ ներքաշել» և դիմելով նրանց՝ ասաց․ «Երբ մեծերը կռվում են, երեխեք ջան, դուք գնացեք ձեր թայերի հետ խաղացեք, կարծում եմ հասկացաք, թե ակնարկս ում էր վերաբերում․ երբ մենք վիճում ենք «Իմ քայլը» դաշինքի հետ, մոմ բռնողները թող գնան խաղան, բանավիճեն իրենց թայդաշների հետ»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am