Անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի վախը սև գույնից, գուցե որոշակի կոմպլեքսների հետևանք է. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը թող Հանրապետականի սեւից չվախենա, թող վախենա օրեցօր աճող ժողովրդական հիասթափությունից, իսկ հիասթափված ժողովուրդը մի օր իր սեւն է տալու: Այս մասին News.am-ին ասաց ՀՀԿ քարոզչության պատասխանատու, համամասնական ցուցակում 5-րդ տեղն զբաղեցնող Արմեն Աշոտյանը: Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, պարտաճանաչ կատարում է ՀՀԿ քարոզչական խմբի անդամի պարտականությունը՝ քարոզարշավի մեկնարկից առայսօր հետեւողականորեն գովազդելով Հանրապետականի քարոզչական բրենդը, կարգախոսը եւ գույները: «Անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի վախը սևգույնից, գուցե որոշակի կոմպլեքսների հետեւանք է, բայց սեւը ասոցացնել ատելության հետ, նշանակում է Նիկոլ Փաշինյանը նաեւ վիրավորում է եկեղեցու սեւազգեստ սպասավորներին, սեւազգեստ մայրերին, սեւազգեստ հատուկջոկատայիններին, սեւազգեստ ուսանողներին՝ իրենց ավարտական երեկոյին, այս շարքը կարող եմ շարունակել»,-ասաց Աշոտյանը: Նրա համոզմամբ, ատելության քարոզչությանը ծաղկել է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ եւ անմիջական մասնակցությամբ՝ ապրիլ-մայիս ամիսներից առայսօր, երբ թիրախավորում էին քաղաքական ընդդիմախոսներին, նրանց ընտանիքներին. «Այս ամենի համար, իհարկե, Նիկոլ Փաշինյանը պատասխան տալու է՝ առնվազն Աստծո առջեւ»: Վիգեն Սարգսյանի հետ առանձին բանավեճից Նիկոլ Փաշինյանի խուսափելուն անդրադառնալով, Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը. բա ինչ աներ, գնար՝ պարտվեր, խայտառակ լիներ: Դա կհակասեր, ցաքուցրիվ կաներ իր կեղծ հերոսական կերպարը, որը նա այսքան ջանասիրաբար փորձում է կերտել»: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի՝ առանձին բանավիճելու առաջարկին Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Անտրամաբանական առաջարկ է, որովհետեւ նույն առաջարկով կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, մյուս կուսակցությունները: Այսինքն ես պետք է 10 հատ առանձին բանավեճ ունենա՞մ: Ես ասել եմ, որ նոյեմբերի 5-ին բոլոր քաղաքական ուժերի հետ բանավեճ լինի»: Նա նաեւ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն իր սեւ պաստառներով կանխավարկած է ստեղծել կամ ընդունել է, որ Հայաստանում իրենց ատում են. «Այդ զգացումը ես չեմ սերմանել, իրենք են սերմանել իրենց գործունեությամբ»:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքի մասին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am