Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԲՀԿ-ն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում:
«Միայն բարեգործությամբ երկիր չես կառուցի։ Ամեն մեկն էլ ուզում է՝ ինքը օգտակար լինի, ինքը երկիր կառուցի»,- իջևանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ քաղաքացիներին պետք է աշխատելու հնարավորություն տալ։
«Մեր ժողովրդի ժպիտը չպետք է կորցնենք։ Իրենք հույսով-հավատով սպասում են, որ լավ է լինելու։ Պետք է միասնական լինել. Կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդու փորձը, գիտելիքը, արդյունավետությունը, որ կարողանա քարը քարին դնի։ Մարդը կյանքում քարը քարին չի դրել, մի ծառ չի տնկել, ոչ մի ոլորտ չի զարգացրել ու խոսում է զարգացումից։ Մարդը պետք է արած-դրած ունենա։ Ցանկացած խնդիր լուծվում է ծանոթությամբ, լուծվում է արած գործով, ընկերական կապերով։ Բոլոր հարցերը լուծելի են»,- հայտարարեց նա։
Այստեղ, Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո նրան մոտեցան տարբեր քաղաքացիներ, սկսեցին նրա ականջին ինչ-որ բան շշնջալ, և քիչ էր մնում նրա հագուստը վրայից հանեին՝ ինչ-որ բան խնդրելով, ինչին ԲՀԿ առաջնորդն ամեն կերպ դիմադրում էր:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը