Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի ընդունում Դավիթ Շահնազարյանի քննադատությունը` համաներման հետ կապված: «Դա միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան է իրականացվել, եւ այո, տուժողները պետք է իրավունք ու հնարավորություն ունենան պաշտպանելու իրենց իրավունքները, եւ եթե կա տուժողի բողոք-դիմում՝ կյանքի իրավունքի խախտման, ապա այդ գործով պետք է մեղադրյալները, կասկածյալները ենթարկվեն պատասխանատվության՝ առանց համաներման իրավունքի: Սա նեղ մասնագիտական է, եւ դաշտային քաղաքական գործիչները կարող է սրանից չհասկանան»:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով «Սասնա ծռերին» համաներմամբ ազատ արձակելուն, ասել էր. «Հանցագործությունները կատարողների համաներման որոշումը պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակած կրակոցներն ընդունեցին իրենց վրա: Պատկերացնո՞ւմ եք ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատության իրականացումը թողնի մասնավոր մարդկանց վրա: Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր մեր ողջ իրավապահ համակարգի վրա»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը