Իջեւան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի. արյան հետ կապված հանցագործություններ եւ արյան հետ չկապված հանցագործություններ:
«Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները ոչ մի պարագայում չի կարելի ներել: Իսկ եթե գողացվել է փող, այն կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է՝ նաեւ տոկոսներով: Մենք պետք է մեխանիզմ մտածենք, որը հնարավորություն կտա թալանված միջոցները հնարավորինս արագ վերադարձնել բյուջե եւ ծառայեցնել առաջին հերթին մեր զինված ուժերի ուժեղացմանը:
Երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար նկատի չունենք միայն նախկիններին, այլ նաեւ այսօրը: Ժողովուրդը պետք է հստակ մեխանիզմներ ունենա ստուգելու պաշտոնյան կոռումպացված է, թե ոչ»,-հայտարարեց Փաշինյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը