Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. Նորատուսցի 2 եղբայրներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Քիչ առաջ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզից: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար Գեղարքունիքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ Ամուր Մհերյանը և Գարիկ Մհերյանը: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրողը, Մարտունու ոստիկանները՝ Մարտունու ոստիկանապետ Ա.Մելքոնյանի գլխավորությամբ, դեպի Մարտունի ընթանալիս, ճանապարհին նկատել են Mercedes մակնիշի 34 AV 987 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի լուսարձակի մեջ խրված է եղել փայտե մահակ: Ոստիկանները լուրջ կասկած ունենալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական կանգառ ազդանշանին: Սկսվել է հետապխնդումը և արդեն Լիճք գյուղ չհասած, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ ձևի չեզոքացնել փախուստի դիմած Mercedes-ի վարորդին, որից հետո ավտոմեքենայի միջից մեկը դուրս է եկել և դիմել փախուտի, իսկ մեկին Մարտունու ոստիկանապետը կարողացել է «կալմեջ անել»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, երբ ոստիկանապետը «կալմեջ է արել» նրան, նա փորձել է գաղտնի իր մոտ եղած հրազենը դեն նետել, սակայն դա չի վրիպել ոստիկանների աչքից ու հայտնաբերել են զենքը: Mercedes–ի դիմապակու և կողային ապակու վրա կան վնասված հետքեր, իսկ հետևի նստատեղին էլ հայտնաբերվել է սև փայտե մահակ (բիտա): Այս պահին նշված վայրում աշխատում է ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ վիճաբանություն-ծեծկռտուք կրակոցները տեղի են ունեցել Գավաղ քաղաքում և, ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզականև քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am