Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի ճիշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր` «ասֆալտին փռել»: Քանի որ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» մեր կուսակցություններից մեկի կարևոր սպառնալիքն է դառնում, նույնիսկ այս նախընտրական քարոզարշավի յուրահատուկ բրենդի է նմանվում, թվում է, որ կամ ասֆալտը Հայաստանում պիտի պատշաճ վիճակի բերվի, կամ ասֆալտին փռելու թեկնածուները պիտի նվազեցվեն: Թե չէ բազմաթիվ գյուղական բնակավայրեր ունենք, որոնք սեփական ասֆալտապատ ճանապարհ չունեն, հետն էլ չափազանց հեռու են ասֆալտապատ ճանապարհներից: Այդ բնակավայրերից «ասֆալտին փռելու» թեկնածուներին հո չեն տանելու 10-50 կմ հեռավորությամբ ասֆալտապատ ճանապարհներ: Ավելի հեշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր՝ «ասֆալտին փռել»: Սրանից կարող է բխել նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում կնվազի «ասֆալտին փռվողների» թիվը , ինչի հետևանքով կնվազի «ասֆալտին փռելու» սպառնալիքը: Չի բացառվում նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում փոխվեն «ասֆալտին փռվելու» թեկնածուները: Ասֆալտ փռելն «ասֆալտին փռվելուներին» որոշելու հայտնի ձևերից մեկն է: Ասֆալտ փռողները հաճախ են դառնում ասֆալտին փռվելու թեկնածուներ: Արդյունքում գոնե Հայաստանի ճանապարհների ասֆալտապատումը կշահի, շուկայի հետ գյուղացիների կապը կլավանա, մեքենաները պակաս ջարդուփշուր կլինեն: Այոʹ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական էֆեկտ կունենա: Միայն թե, ի սեր Աստծո, նախ՝ ասֆալտ փռելը, հետո՝ ասֆալտին փռելը: Միայն թե չասեք, որ մինչև ասֆալտին չփռեք, ասֆալտը չի փռվի»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը