ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՀՀԿ-ն շարունակում է տնտեսական թեմաներով մանիպուլյացիաները ոչ տնտեսագետների կողմից: Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ եկամտային հարկի նվազեցումը չի տարածվում ցածր եկամուտ ստացողների վրա:
1. Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23% և չորս տարվա ընթացքում նվազեցնել մինչև 20%: Բոլորի համար սահմանվելու է 20% եկամտային հարկ, որը աննախադեպ ցածր դրույքաչափ է:
2. Այս տարվա հուլիսից նվազեցվել է պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը 2,5%-ով բոլոր աշխատակիցների համար, ինչը նշանակում է, որ բոլորի տնօրինվող եկամուտը արդեն բարձրացել է:
3. Այո՛, մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը չի նվազելու: ՀՀԿ իշխանության շնորհիվ է, որ 200.000 հոգի նման ցածր աշխատավարձ են ստանում, մեր նպատակը ոչ թե ամրագրել այդ խավին որպես աղքատներ և հարկերը նվազեցնել կամ արտոնություններ տալն է, այլ ստեղծել հնարավորություն ավելի բարձր եկամուտ վաստակելու:
4. Փոփոխությունների շնորհիվ բարձրանալու է նաև ԵՊՀ դասախոս Արփինե Հովհաննիսյանի աշխատավարձը:
Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է ՀՀ օրենսդրության գիտակ, հերթական անգամ օգտագործում է ԵԿԱՄՏԱՀԱՐԿ տերմինը: Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում, այդ թվում Հարկային օրենսգրքում չկա ԵԿԱՄՏԱՀԱՐԿ տերմին, 2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում է գործում է ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը