«Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին կից պոլիկլինիկայում էի… 1-ին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք է…»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մի քանի պրոֆիլակտիկ ստուգումների նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին կից պոլիկլինիկայում էի… Առաջին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք էր, ու որոշեցի գրել սրա մասին, որ առողջապահության նախարարը իմանա: Դժգոհություն է իր նշանակած կադրերից՝ ղեկավարությունից, որոնք աշխատակիցների պնդմամբ, հաղորդակցման տարրական կուլտուրա չունեն, բուժանձնակազմի հետ խոսում են քիթները ցից, արհամարհանքով, վիրավորելով, ասես, վերին արտի ցորեն: Հիասթափություն հայտնեցին, որ ամիսներ առաջ ոգևորված էին հեղափոխությամբ, նախկին բարքերից էլ գոհ չէին, բայց այժմ հիասթափված են նոր բարքերից, անորոշության մեջ են: Անուններ չեմ տա, չգիտեմ էլ, թե ում մասին է խոսքը, բայց նշանակումների համար խոսում են մեժդուսաբոյչիկների մասին՝ ընկեր, ընկերոջ կին և այլն… Բոլորը համատարած տարակուսած են նորանշանակ մենեջերներից, որոնք առանց բժշկական խալաթների շրջում են, վերահսկում են, թե ինչը՝ իրենք էլ չգիտեն: Բժիշկների սենյակների դեմը նախկինից բեթար հերթեր են գոյանում, որովհետև, ինչպես բժիշկներն են ասում՝ իրենց ստիպում են վերին աստիճանի բյուրոկատականության անցնել, որի արդյունքում չեն էլ կարող ընդունել հիվանդներին ու ճանապարհել… թղթեր են լրացնում: Նորանշանակները այնպիսի հանձնարարություններ են տվել փաստաթղթեր լրացնելիս (ասենք՝ որ բառերը և որ թղթի վրա գրել չակերտների մեջ և որ թղթի վրա չգրել չակերտների մեջ…) մարդկանց արժանապատվությունը վիարվորված է: Անգամ մանր ու խայտառակ բաներ կան, ասենք՝ պոլիկլինիկայի նորանշանակ ղեկավարը վերցրել է նույն հարկի զուգարաններից մեկի բանալին, որ միայն ինքն ու ավագ քույրը գնան: Նախկինում դրանից օգտվում էին թե բժիշկները, թե անգամ այցելուները, եթե այդպիսի անհրաժեշտություն էր լինում: Մի փոքր բացթողում փաստաթղթերում՝ մեկ բառ կամ չգիտեմ ինչ, զեկուցագրեր… Ուղեգիր լրացնելը արդեն դրամա է…. եթե անգամ բժիշկը անգիր գիտի իր տարիների հիվանդին, որ կարգ ունի, որ լուրջ հիվանդություններ ունի ու նա պետք է այդ ստուգումն անցնի պետպատվերով, պետք է դիմի վերադասներին, ծավալուն հիմնավորի…. Բժիշկների աշխատավարձերը նույնն են մնացել, իսկ այ նորանշանակների դեպքում խոսում են պատկառելի տարբերությունից… Մի խոսքով, իսկապես սպասարկման որակն ավելի էր վատացել ու դա ես կասեմ իմ օրինակով… 3 ժամ հերթերի մեջ եմ եղել, որովհետև բժիշկները հիվանդին թողած թուղթ են լրացնում…. Սիրելի նորեկներ, հասկանում ենք, որ ուզում եք ինչ-որ դրվածք դնել, բայց մի վիրավորեք բուժանձնակազմի բոլոր աշխատակիցերին, երկաթյա ձվեր ածել պետք չէ, ինչպես հասկացա, ցավոք, միակ ինքնադրսևորվելու ձևը դարձրել եք դրվածք դնելը, ուրիշ ոչ մի բան: Որպես հաճախորդ ասեմ, որ շատ-շատ վատն եք դարձրել բուժծառայություններն ու դրանց մատչելիությունը: Ու արձագանքելիս խնդրում եմ չասեք, թե Մինասյանի կողմնակիցներին եմ հանդիպել… Դա չասեք, որովհետև լիքը մարդկանց տասնամյակներով գիտենք այդտեղ, ուր տանում էի տարեց ծնողներիս, ընտանիքիս այլ անդամներին ու լավ գիտեմ նրանց քաղաքական համակրանքներից մինչև անձնական համակարանքներ ու հակակրանքներ:Չասեք, թե փոփոխություններ չեն ուզում, ուզում են… Իջեք երկնքից ու մարդավարի պահեք ձեզ: Ի վերջո, հեղափոխության աջակիցները սպասում էին, որ ղեկավարությունն իրենց հետ վերևից չի շփվի, քիթը տնկած, ինքնահավան ու ամբարտավան, ու փոփոխությունները դրական կլինեն բոլորի կյանքում: Ի դեպ, նախկինում որևէ տեսակի վերաբերմունք չեմ ունեցել առողջապահության նախարարի հանդեպ, առավելապես ընդունել եմ այն ընկերներիս տեսակետը, որ աշխատող տղա է: Ու չգիտեմ, ինքը տեղյակ է այս անառողջ մթնոլորտից ու վիճակից, իր կադրերի ներմուծած նորամուծություններից: Մի դարձեք ՀՀԿ, որը նույնպես մանկապարտեներում, դպրոցներում ու պալիկլինիկաներում ընկերների, ընկերոջ կանանց ու այլոց էր նշանակում: Մի մսխեք հեղափոխությունը»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am