«Կարևորը ոչ թե Գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ թե ինչ կմտածի դատարանը՝ այդ հիմնավորումները հիմնավո՞ր են, թե՞ ոչ Այս դեպքում ունենք Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված դիրքորոշում, որի շրջանակներում պետք է քննվի:Քննարկումների մեջ էլ չենք լսել նոր փաստարկների մասին»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությանը լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, անդրադառնալով Արթուր Դավթյանի հայտարարությանը, որ ահրաժեշտություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ:
Հարցին՝ դատախազի ներկայությունը ինչ–որ բան հուշո՞ւմ է, Արամ Օրբելյանն ասաց, որ իրենք նոր չէ, որ ընկալում են, որ գործի նկատմամբ լուրջ են տրամադրված: Փաստաբանն ասաց, որ իրականում ճիշտ կլիներ, որ Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը ներկայացված լինեին գործի քննության առաջին իսկ օրից: «Տարօրինակ է, որ նոր են միայն եկել, քանի որ ակնհայտ է, որ բարդ գործ է, բայց ԶԼՄ-ներում գրել են, որ հոկտեմբերի 27-ի գործով էլ Գլխավոր դատախազ չի եղել, և դա արդեն տարօրինակ է հնչում»,-ասաց նա:
«Վերաքննիչ դատարանն ունի երեք գործառույթ, կարող է բողոքը մերժել, տվյալ դեպում Քոչարյանի փաստաբանների, կամ համապատասխան թողնել կալանքի տակ, կամ չթողնել, տարբերակներից է նաև գործը կարճելը:
Վերջնական որոշումը՝ կալանավորել, թե չկալանավորել, Վերքաննիչ դատարանը պետք ընդունի,»,-ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը