«Ալավերդիում ես սուրբ գերեզման ունեմ». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Եթե Ալավերդիի պղնձամոլիբդենային կոմբինատը բացող էիք, ինչի եկաք, փակեցիք, հիմա եկել ա Ալավերդի լոլո ա կարդում։  Գնացել ես իմ հայրենի Ալավերդի քաղաք, լավ ես արել, բարով գնաս, հյուրերին մենք բոլորս էլ ընդունում ենք։ Ժողովուրդ ջան, եկել ա, կանգնել ա, մի հատ ստերի շարան, գործարանը փակել են, ասում ա՝ դե ամենապակասը քննարկում էինք ներդրողների հետ, պիտի բացվի։ Ե՞րբ պտի բացվի, ո՞նց պտի բացվի, մինչեւ դեկտեմբերի 9-ը դե բացի, աչքս տենա։ Էդ եթե բացող էին ժողովուրդ ջան, ինչի՞ եկան, փակեցին, հիմա եկել ա Ալավերդի լոլո ա կարդում, չինացիքի հետ ենք բանակցում։ Էդ չինացիքի հետ մենք արդեն բանակցել էինք, պայմանավորվել էինք, էդ իշխանազավթումը չլիներ, էսօր արդեն էդ ծրագիրը սկսած կլիներ, ես եմ տեղյակ։ Նախորդ ղեկավարությունը Չինաստան պետական այցի ժամանակ պայմանավորվել էր, ներդրողներ կար, մասնավորի հետ էլ պայմանավորվել էինք, որ պտի Ալավերդիում բացենք դա, բայց իշխանափոխություն արեցիր, էսօր էլ բանակցում ենք, էշ մի սատկի, գարուն կգա, 5 տարի հետո, 10 տարի հետո, թե կլինի, կբանակցեք–կբանակցեք, հետո կասեք՝ վայ, չեղավ, էդ էլ կջրեք։ Ստեղից–ընդեղից մարդ եք բռնում, ասում եք՝ վայ, սա կարող ա բերի ներդրում անի, լավ ինչքան կարելի ա ժողովրդին խաբել, երկու ձեն ստանալու համար կանգնել ժողովրդին տենց խաբեք, ամենապակասը պետք է գնան բոլորը Թեղուտում աշխատեն»,– Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը Ալավերդիում։ «Գալիս ա Ալավերդի, ասում ա Ալավերդին համարվում է ՀՀԿ–ի հենարաններից մեկը, մի շարք պատճառներ ա նշում, այդ թվում, որ Շարմազանովը Ալավերդիից ա։ Բայց հույս ունի, որ ալավերդցիները կոռումպացված ՀՀԿ–ին ձեն չեն տա, այսինքն՝ ինձ։ Լավ նենց բան ասա, որ եփած հավի ծիծաղը չգա, այ ախպեր, ես Ալավերդիում ծնվել եմ, մեծացել եմ, ապրում եմ, իմ ծնողն ա էնտեղ ապրում, ես ընդեղ սուրբ գերեզման ունեմ, մարդիկ բոլորն ինձ ճանաչում են որպես Հովսեփի տղա, որպես Շարմազանով Էդիկ, Էդո, որպես Էրիկի ախպեր, որպես Լաուրայի տղա, որպես իմ ընկերների ընկեր, որպես մարդ, որը ինչի հասել ա, հասել ա իր քրտինքով։ Անհեր տղա ա եղել, գերազանցությամբ ավարտել ա դպրոցը, գնացել ա համալսարան, սովորել, ավարտել, իր ա խելքով ասպիրանտուրան ավարտել, բանվորություն արել, հասել, ոչ ազդեցիկ զանգահարող ա ունեցել, ոչ էլ հովանավոր ա ունեցել, Ավելին ալավերդցիք շատ լավ գիտեն, բա երեկ,որ գնացել էիք, հարցնեիք Շարմազանովն Ալավերդի ի՞նչ բիզնես ունի, ո՞ւմ ա կեղեքել, թալանել, մի հատ լոռեցի գտնեիք, որ կասեր Շարմազանովը մեկից փող ա վերցրել, մեկին թալանել ա, մեկին վախացրել ա, թե ձեռ չէր տալիս դա, որովհետեւ չէիք կարա գտնեիք։ Կոռումպացված հանրապետականին ձեն մի տվեք՝ էդ ես եմ կոռումպացվա՞ծ։ Կոռուպցիայի գծով օգնականդ էլ հենց ալավերդցի ա, շատ լավ ճանաչում եմ, նորմալ էլ ընտանիքի տղա ա։ Ալավերդիում Հանրապետականին ճանաչում են նաեւ ինձնով, իմ գործերով, ոչ թե քո ասֆալտին փռելու կոչերով։ Ու արդեն ես եմ ձեզ խոստանում դեկտեմբերի 9-ին մի քանի հազար ձայն են տալու Հանրապետականին հենց Ալավերդիում եւ բազմահազար ձայներ՝ Լոռի մարզում եւ ողջ հանրապետությունում, որովհետեւ մենք ունենք արժանապատիվ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մտահոգ են, ունեն սեփական ուղեղ, մտածում են իրենց երեխաների մասին եւ չեն պատրաստվում նորօրյա հիտլերների ու մուսոլինիների բռնի կոչերին տուրք տալ»,–անդրադառնալով  Լոռու մարզում Փաշինյանի կոչին,այն է  ոչ մի քվե չտալ ՀՀԿ-ին,ասաց Շարմազանովը:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am