Գաղտնալսողները լավ են պատրաստված եղել,հետքեր չեն թողել. Վանեցյան

«Գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակն ցույց կտա, այս պահին չգիտեմ՝ կկարողանանք փաստագրել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի անկեղծ, երեւի մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել եւ գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, ավելին՝ այդ խոսակցությունները դարձնեին հրապարակային:Գաղտնալսողները Հայաստանից են »,–լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի գործի ընթացքի մասին։ « Հայտնի է մոտավոր շրջանակը, թե ովքեր են գաղտնալսման պատվիրողները, բայց չկան փաստական ապացույցներ: ԱԱԾ–ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ–ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երեւում, բայց նրանց աշխատանքն անգնահատելի է։ Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն, որը ցավոք սրտի չի լինում փաստաթղթավորել, այդ տեղեկատվությունը փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմիններին։ Մարդիկ, ովքեր արել են դա, իմացել են, որ ԱԱԾ–ն ջանք ու եռանդ չի խնայի այդ գործը բացահայտելու համար, եւ նրանք շատ լավ պատրաստված են եղել, հետքեր չեն թողել ցավոք սրտի, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»,-ասաց նա: Վանեցյանը շեշտում է՝ տարբեր միջոցներով, այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով այդ տեսաձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է , որ ԱԱԾ–ում չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը.«Սեպտեմբերի 6-ից ձայնությունը եղել է համացանցում եւ սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի, որովհետեւ տեղեկատվությունը տարածելու եւ հետքեր չթողելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ, եթե մենք կարողանայինք ֆիքսեինք սկզբնաղբյուրը տեսանյութի տարածման, ուստի սեպտեմբերի 6-ից տեղադրվել է եւ տարբեր միջոցներով, այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով այդ տեսաձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է , որ մենք չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը:Տեսաձայնագրությունը տեղադրվել է Իսպանիայից, կոտրվել է օգտատիրոջ յութուբյան էջը, իսկ ԱԱԾ–ն Իսպանիայի գործընկերների  հետ աշխատում է, դեռեւս նորություններ չկան »։  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am