«Իրար հայհոյելու փոխարեն հստակ ներկայացրեք, թե ինչպես և ինչ միջոցներով եք պատկերացնում իրականացնել բանակի արդիականացումը»

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ընտրարշավի արդեն ավանդական հայոյանքներով և սպառնալիքներով համեմված ֆոնին, սկսեցին հայտնվել նաև որոշ կառուցողական գաղափարներ։ Օրինակ, «Մենք» դաշինքի ղեկավար Արամ Սարգսյանը առաջարկեց բանակում պայմանագրային զինծառայողների թիվը ավելացնել 20 000 մարդով, և առաջին գծից հետ քաշել ժամկետային զինծառայողներին, միաժամանակ լուծելով մի քանի խնդիր՝ ստեղծել աշխատատեղեր, և նվազեցնել ժամկետայինինների ծնողների վախերն ու մտահոգությունները։ Ես վաղուց զբաղվում եմ այս խնդրով, և կուզենայի հիմա փոքր-ինչ մասնագիտական արձագանք տալ։ Նախ, ընդհանուր գաղափարը ճիշտ ուղղությամբ է, և այսօր արդեն մեր բանակի զինծառայողների մոտ 60% պայմանագրային են, և ընդամենը 40% է ժամկետային։ Երկրորդը, Հայաստանը հայտնվել է հիմա դեմոգրաֆիական փոսում, և մինչև 2023 թվականը առնվազն ժամկետային զինակոչիկների թիվը ամեն տարի նվազելու է, և նրանց բոլոր դեպքերում պետք է լինելու փոխարինել պայմանագրային ծառայողներով։ Երրորդն էլ, առաջնագծի պահպանությունը վերջին տարիներին դառնում է ավելի ու ավելի տեխնոլոգիական գործ, և հնարավորություն է տալիս հետ քաշել կենդանի ուժի մի մասը։ Սակայն այս գաղափարի իրականացումը բախվում է այլ խնդրի։ Թվում է, որ Հայաստանում առկա գործազրկության պայմաններում, բազմաթիվ պետք է լինեն պայմանագրային ծառայության անցնելու ցանկացողները։ Իրականությունը այն է սակայն, որ այսօր բանակում առկա վարձատրության պայմաններում, հակառակն է տեղի ունենում՝ մարդկանց ավելի ձեռնտու է խոպան գնալ, կամ զբաղվել սեզոնային աշխատանքով, բայց խուսափել բանակային ծառայությունից, որովհետև այն ոչ միայն թերվարձատրվող է, այլև շատ ծանր, վտանգավոր, և իրականացվում է երկրի հեռավոր հատվածներում, քաղաքակարթությունից և հաճախ տարրական սոցիալական պայմաններից հեռու։ Արամ Սարգսյանը առաջարկում է այդ նպատակով սահմանել պայմանագրայինների աշխատավարձը ամսական 1000$-ի չափով, և գնահատում է, որ տարեկան լրացուցիչ ծախսը կկազմի 240 միլիոն դոլար։ Իրականում այն շատ ավելին է, որովհետև պետք է համարժեք բարձրացնել նաև այսօր ծառայող 40 000 պայմանագրային զինծառայողների վարձատրությունը առնվազն նույն մակարդակի, և նաև նրանց ընտանիքների համար կեցության ավելի գրավիչ պայմաններ ստեղծել՝ այդ դեպքում տարեկան լրացուցիչ ծախսը կանցնի կես միլիարդ դոլարից, իսկ դա բանակի ամբողջ ներկա բյուջեն է։ Այս խնդրի լուծումը հնարավոր է, եթե մենք ամեն տարի բանակի ֆինանսավորումը ավելացնենք առնվազն 20-25%-ով, և միջոցների զգալի մասը ուղղենք պայմանագրային զինծառայողների, ներառյալ սպաների, բարեկեցության բարձրացմանը։ Սա հսկայական քանակությամբ խնդիրներ կարող է լուծել՝ բարձրացնել սպայական մասնագիտության խաթարված հեղինակությունը, և սպայական ծառայության ներգրավել ավելի որակյալ կադրեր, նվազեցնել բանակում կոռուպցիան, որը զգալի չափով պայմանավորված է նաև ցածր վարձատրությամբ, բարելավել բանակում հոգեբանական մթնոլորտը, ժամկետայիններին աստիճանաբար հետ քաշել առաջնագծից, և, հեռանկարում նաև, նվազեցնել ժամկետային ծառայության տևողությունը։ Արդյունքում, մենք նորից կունենանք բանակ, որին կարելի է լիարժեք վստահել, թե երկրի անվտանգությունը, և թե սեփական երեխաներին։ Այս ամենի համար պետք է վճարել, բայց նորմալ տնտեսական աճի և բյուջետային միջոցների խելամիտ օգտագործման պայմաններում սա մի քանի տարվա ընթացքում հնարավոր է։ Վաղուց առնչվելով բանակին և նրա խնդիրներին, ես հստակ գիտեմ, որ դրանք կտրուկ և հստակ լուծումներ են պահանջում, և այդ լուծումները քաղաքական դաշտում են։ Ուստի ես կոչ եմ անում ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին իրար հայհոյելու փոխարեն հստակ ներկայացնել, թե ինչպես և ինչ միջոցներով են իրենք պատկերացնում իրականացնել բանակի արդիականացումը և որակյալ կադրերով համալրումը, և իմ ձայնը կտամ այն ուժին, որը առավել հիմնավոր և իրատեսական մոտեցում կներկայացնի։ Այլապես, ցանկանում եմ բոլորիդ ավելի դինամիկ և գաղափարական ընտրարշավ, օգտակար մտքերով և նախաձեռնություններով լի»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am