Վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը, աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ «ՍիվիլՆեթ» կայքի նախկին պրոդյուսեր Արփինե Զարգարյանին։ Այս մասին գրում է hraparak.am-ը՝ նշելով, որ առնվազն երեք տարատեսակ պատճառ է հնչում։
Կառավարության կուլիսներում ասում են, որ վարչապետի տիկինը որոշել է, որ Արփինեն չի համապատասխանում իր պահանջներին։ Տեսակետ կա, թե վերջինս հեռացել է քաղաքական նկատառումներով։ Նա «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է, դրա ակտիվից, եւ չի բացառվում, որ ինչ-որ հարցում չի արդարացրել ՔՊ-ականների սպասումները։ Արփինե Զարգարյանն այլ կերպ է բացատրում իր հեռանալը։
«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ այլ աշխատանքի է անցնելու, եւ դա է եղել հեռանալու պատճառը։ «Մենք քննարկել ենք Աննա Հակոբյանի հետ, եւ նա համաձայնել է, որ ես հեռանամ»,- ասաց Արփինե Զարգարյանը՝ չմանրամասնելով, թե այդ ինչ ավելի լավ առաջարկ է անսպասելիորեն ստացել այս խառը պահին եւ դա նախընտրել առաջին տիկնոջ խոսնակի գործից։
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուրկայքում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը