Կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումները.Արթուր Դավթյան

«Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ. քննության փաստակազմից: Ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում: Փաստակազմի էական տարբերության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008թ. քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացրած դատական ակտերի հետ: Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացրած որոշակի դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին:  Տեղյակ եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն վճիռներ է հրապարակել, և մենք այս լույսի ներքո կունենանք նաև նախկինում կայացված առանձի դատական ակտերի վերանայման գործընթացներ, և, ինչպես արդեն նշեցի, փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չի դնում այսօրվա մեղադրանքի և նախկինում կայացրած դատական ակտերի միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ Արթուր Դավթյանն ասաց, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է. «Վճռաբեկ դատարանը ոչ թե դիտարկել է, որ այս հարցը պետք է գնահատվի Սահմանադրական դատարանի կողմից, այլ հստակ ասել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է վերլուծի հիմնավոր կասկածը, գնահատի՝ արդյոք դրանք կարգավիճակից բխո՞ղ են, թե՞ բխող չեն: Եթե բխող չեն, ակնհայտորեն անձեռնմխելիության խնդիր չկա, այսինքն` Սահմանադրական դատարանի ասելիքի կարիքը բացարձակ չկա»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը: Միևնույն ժամանակ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը: «Տեղյակ եք, որ նիստն ընդմիջվել է, այսօր կշարունակվի, ես կմասնակցեմ նաև այսօրվա նիստին և կներկայացնեմ մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ այսօր կանցնենք ըստ էության քննությանը և ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումները»,- եզրափակեց Արթուր Դավթյանը:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am