«Ամաչել է պետք Արցախի հարցի վրա այս կեղտոտ թատրոնի համար». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հանդեպ կասկածների սերմանումը, թե իբր նա պատրաստվում է Արցախը հանձնել, շատ խորամանկ քաղտեխնոլոգիա է: Այս տեխնոլոգիայի հիմնական նպատակն է անվստահություն սերմանել Հայաստանի ու Արցախի միջև՝ վերջինիս հանելով առաջինի դեմ: Տեղից էլ, 1997-ից Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցումից հետո, Արցախում կա չբարձրաձայնվող կասկած, թե Հայաստանը (հիմա՝ նրա ղեկավարությունը) ունակ է դավաճանել Արցախին, նրան միայնակ թողնել բակացային ճնշումների կամ պատերազմի սպառնալիքին դեմ հանդիման: Սրանք այն խոսքերն են, որով Ռոբերտ Քոչարյանը 1998թ. նստեց ՀՀ նախագահի աթոռին ու իրենով փոխարինեց թեʹ Հայաստանը, թեʹ Արցախը: Հենց այս կասկած-մտայնությունն էր ընկած Հայաստանում «ղարաբաղյան հավերժ իշխանություն» պլանի հիմքում: Սասուն Միքայելյանի երեկվա անհաջող մտքի մեկնաբանություններն էլ այդ դաշտում են, թե բա՝ իբր Հայաստանի իշխանությունների համար հեղափոխությունն ավելի թանկ է, քան Արցախն ու նրա ազատագրումը: Չգիտեմ՝ միամտաբար, թե գիտակցաբար, Արցախից անհարկի արձագանքներ եղան այդ հայտարարությանը: Ու եթե այս պրոցեսը շարունակվի, ապա, իհարկե, վիհը կմեծանա, անվստահությունը մեր հայրենիքի երկու հատվածների, նրանց իշխանությունների միջև կմեծանա: Որքան որ աղետալի են եղել Հայաստանը վերցնելու ու ենթարկեցնելու ղարաբաղյան պլանը (Քոչարյան-Սարգսյան-Բաբայան), նույնքան վտանգավոր կլինի Արցախը ենթարկեցնելու-վերցնելու հայաստանյան պլանը («Սասնա ծռերի» մոտ ցավալիորեն կարծես թե այդ գիծն է): Փաշինյանի մարտահրավերները մեծանում են, որովհետև այս երկու պլանները կրկին դեմ հանդիման են գալիս՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի ստվերում, մյուսը` «Սասնա ծռերի» գծով: Իրականում, Արցախի սերտ վերաինտեգրումը Հայաստանին հրամայական է: Այդ խնդրով մտահոգ` պատահական չէ, որ անցած տարի ծավալուն հատված էի ներառել Ազատ դեմոկրատների կազմում պատրաստված նախընտրական ծրագրում՝ իրավական, քաղաքական, տնտեսական ու ամենակարևորը՝ սոցիետալ ինտեգրում: Բայց կրկին վերադառնալով տխրահռչակ տեխնոլոգիային` նպատակն է թուլացնել Փաշինյանին ու կրկին առաջադրել մեկին, ով յուր անձով «կկամրջի Արցախի ու Հայաստանի միջև անվստահությունը՝ կանխելով վերջինիս «դավաճանությունը», ինչպես դա փորձ արվեց ներկայացնել Քոչարյանի դեպքում: Այդ տեխնոլոգիան կիրառության մեջ է դրվել Քոչարյանի՞, թե՞ մեկ ուրիշի համար, դժվար է ասել: Հնարավոր է, որ Քոչարյանն ուղակի ֆասադ է: Մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ ցուցակում հանգրվանեցին ոչ միայն մաքուր սերժականները, այլ նաև քոչարյանականներ ու կարենկարապետյանականներ... Այս անազնիվ քաղաքական խաղում կուզեմ, որ Արցախի իշխանությունները չկորցնեն խոհեմությունը, մասնակից չդառնան այս կեղտոտ խաղի, որովհետև այն անապագա չունի: Իրականում Արցախում պետք է մոռանան Հայաստանի կապիտուլյացիայի, իսկ Հայաստանում՝ Արցախի կապիտուլյացիայի մասին: Միակ ուղին դա միմյանց սերտ վերաինտեգրումն է: Իսկ մնացած ջուր պղտորողներն ուղղակի կարճ ժամանակ անց անհայտանալու են: Ամաչել է պետք Արցախի հարցի վրա այս կեղտոտ թատրոնի համար»:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am