«Հայաստանում վաճառվում են փշալարեր: Այո՛, այո՛, փշալարեր, այն էլ` ժանգոտված: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 650 կգ փշալարեր, դրանց մի մասը փայտե տակդիրների եւ տախտակների վրա են եւ գտնվում են Երեւանում, իսկ մեկնարկային գինը կազմում է 159 հազար դրամ:
Հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ոստիկանապետ նշանակվեց Վալերի Օսիպյանը, նա հայտարարեց, որ փշալարերը պահեստում են, եւ վստահ է, որ դրանք կժանգոտվեն:
Հազիվ թե ԴԱՀԿ-ի վաճառքի հանած ժանգոտված փշալարերը Օսիպյանի նշած փշալարերը լինեն: Ի վերջո, ոստիկանության ունեցածն այս ընթացքում չի հասցրել ժանգոտել, եւ հետո նրանք գույքը չեն օտարել:
Իսկ թե ովքեր են գնելու նոր փշալարերը, դժվար է պատկերացնել: Սա դեռ ամենը չէ. ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ մոծակապաշտպան սարքեր, որոնք ՌԴ արտադրության են եւ 1800 հատ են: Վաճառվում են մեկ լոտով, իսկ մեկնարկային գինը կազմում է 354 հազար դրամ»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը