Հայկ Մարությանը վերին արտի ցորեն. նա ճնշել է Նոր Նորքի թաղապետին

Պարզվում է՝ հեղափոխական իշխանությունները կադրային քաղաքականության հարցում նույնպես երկակի ստանդարտների կողմնակից են։ Չնայած Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ է հայտարարել, որ քանդում են բարիկադները եւ նախկին պրոֆեսիոնալները կարող են նոր Հայաստանին էլ իրենց պրոֆեսիոնալիզմով ծառայել, վկան վերջերս Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը, սակայն նրա ենթակաները թքած ունեն վարչապետի այդ հայտարարության վրա եւ շարունակում են «սեւ-սպիտակի» բաժանումը։ Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը ստիպել է հրաժարականի դիմում գրել իր տեղակալին, որին անձամբ ինքն է առաջարկել ու նշանակել այդ պաշտոնում ընդամենը երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 6-ին։ Խոսքը Նոր նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի ավելի քան 15 տարվա տնօրեն, մինչեւ վերջերս ՀՀԿ կուսակցության անդամ Ալվինա Հարությունյանի մասին, որը նաեւ տեղի ՀՀԿ կանանց կառույցի ղեկավարն է եղել մինչև վերջերս։ Հարությունյանին տեղակալ աշխատելու առաջարկը թաղապետարանի մեր աղբյուրի պնդմամբ արվել է Մհրյանի կողմից, քանի որ համայնքի խնդիրներին քաջածանոթ, բանիմաց մարդկանց կարիքն էր զգացվում և նա ցանկանում էր այդպիսիններով համալրել թաղապետարանը։ Նորանշանակ թաղապետը տիկնոջը հանդիսավորությամբ ներկայացնում է նաեւ կոլեկտիվին, սակայն երկու շաբաթ անց լրատվականներից մեկի հրապարակումից հետո, որ Ալվինա Հարությունյանը ՀՀԿ-ական է, որ Կարեն Կարապետյանի հետ ազգակցական կապեր ունի, որ Մշակույթի կենտրոնի տնօրեն է նշանակվել վերջինիս շնորհիվ եւ այլն, թաղապետը հետողորմեա է անում եւ խնդրում է իր տեղակալին գրել հրաժարականի դիմում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ այդ հրապարակման առիթով Հայկ Մհրյանին իր մոտ է կանչում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի ճնշման ներքո թաղապետը ազատվում է իր նշանակած կադրից։ Ի դեպ, մեզ պատմեցին նաեւ, որ Հարությունյանն ու Կարապետյանը, իսկապես, հեռավոր բարեկամներ են, սակայն Մշակույթի կենտրոնի տնօրեն նշանակվելու ժամանակ՝ 15 տարի առաջ Կարապետյանը նույնիսկ հաճախ Հայաստան չէր այցելում։ Սակայն ինչն է առավել ուշագրավ։ Պարզվում է՝ Հայկ Մարությանի կողմից Նոր Նորքի թաղապետ նշանակված Մհրյանը նույնպես այսպես կոչված նախկին ռեժիմի ներկայացուցիչ է։ 2008 թվականին՝ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, նշանակվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի ծառայության բաժնի պետի տեղակալ, իսկ հետո՝ ակադեմիայի պետի տեղակալ: Հայկ Մհրյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և ոստիկանությունում «գերազանց ծառայության համար» պարգևատրվել է կրծքանշանով և մեդալներով: Իհարկե, կարելի է հակադարձել, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, սակայն ոչ Հայաստանում եւ այն էլ հին Հայաստանում։ Այնպես որ ստացվում է, որ Հայկ Մարությանին կարելի է նախկինների նշանակել, իսկ մյուսներին հակացուցված է։ Անի Սահակյան  

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am