«Ազգային առաջընթացի» Լուսինեն խորը թյուրիմացությունների մեջ է

Արման Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ի հայտ եկան մի քանի, այսպես ասած,երիտասարդական կուսակցություններ, որոնք ևս իրենց նորահայտ թիմերով որոշեցին մաս կազմել ընտրապայքարին։ Անշուշտ երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքականություն միշտ էլ ողջունելի , բայց երբ ամեն մեկը որոշում է ոչ իր գործով զբաղվել, ստացվում է այն, ինչ ստացվեց, օրինակ, «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Լուսինե Հարոյանի պարագայում։ Նա քաղաքականություն է «ներգաղթել» տուրիզմի ոլորտից և, ինչպես երևում է, այդքան էլ լավ չի պատկերացնում, թե որտեղ է հայտնվել։ Հասկանալի է, որ Լուսինեն, որպես այս ոլորտում նոր դեմք է, ունի ինքնահաստատվելու խնդիր, և ինչպես պրակտիկան է ցույց տալիս, ամպագոռգոռ հայտարարություններով նա կարող է իր անձի վրա ուշադրություն բևեռել։ Քավ լիցի, դա նրա անձնական խնդիրն է, սակայն երբ նա այս ամենն անում է արդեն դատարկամիտ ու իրականության հետ փոքր-ինչ աղերս անգամ չունեցող տրամաբանությամբ, արդեն անընդունելի է և հակադարձման անհրաժեշտություն է առաջանում։ Մասնավորապես ԸՕ բարեփոխումների նախագծի չընդունման մեջ մեղադրելով վարչապետ Փաշինյանին՝ վերջինս անցում է կատարում նաև Գագիկ Ծառուկյանին, ում համարում է «օլիգարխ» և որի կուսակցությունը ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում է կուսակցական և կլանային շահերով: Լուսիեն անշուտ գտնվում է խորը թյուրիմացության մեջ, քանի որ այս ողջ տարիների ընթացքում, ինչ ԲՀԿ-ն գործել է ԱԺ-ում, ոչ մի օրինագիծ չի եղել, որ առաջ քաշվի ասվածի տրամաբանությամբ և հատուկ մշակված լինի կլանային շահերին տուրք տալու համար։ Հակառակը՝ բավական է միայն հիշատակել ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի հայտնի օրինագծերը, որոնք մանրակրկտորեն մշակված են՝ ցանկացած ոլորտում մենաշնորհային երևույթները կասեցնելու ու արմատախիլ անելու համար։ Աղմկահարույց երևալու համար Լուսինեի հաջորդ սայթաքումնը այն է, որ փորձում է Գագիկ Ծառուկյանի կողմից տրվող կրթաթոշակները ներկայացնել որպես հատուկ ընտրություններից առաջ արված ժեշտ՝ հետին նպատակներով։ Ի գիտություն Լւսինեի՝ պետք է նշել, որ այս կրթաթոշակները Գագիկ Ծառուկյանը ամեն տարի՝ այս էլ գրեթե երկու տասնամյակ շնորհում է ուսման մեջ առաջադեմ ու սոցիալապես կարիքավոր ուսանողներին՝ լինի նա քաղաքականության մեջ, թե դրանից դուրս։ Եթե Լուսինեն այս ինֆորմացիայնին չի տիրապետում, ապա ավելի լավ է լռի ու նման բարձրագոչ հայտարարություններ չանի քաղաքական բովում տարիներով թրծված մարդկանց հասցեին, այլապես իր իսկ արտահայտած մտքերը նրան կդարձնեն քաղաքական դաշտի «շիկահեր-գործիչ»։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am