«Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչպես և ակնկալվում էր, կրկին անցնում է սև-սպիտակի ակնհայտ բաժանարար գծի տրամաբանության շրջանակներում։ Վարչապետի պաշտոնակատարի թե երեկ Թալինում, Արթիկում և Գյումրիում հնչած ելույթները, թե երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե այսօր Սպիտակում արված արտահայտություններն ու դրանց արձագանքները վկայում են այն մասին, որ, թերևս, այս հռետորաբանությանն ենք ականատես լինելու քարոզարշավի ողջ ընթացքում։ Մասնավորապես, այսօր Սպիտակում իր նախընտրական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով դեռևս պաշտոնավարող ՀՀԿ-ական գյուղապետերին՝ ասել է, որ, եթե հանկարծ նրանք մտքով անցկացնեն ընտրությունների կամ այլ առիթով վախեցնել գյուղացիներին, անձամբ է գնալու նրանց հետևից. «Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու կաբինետներից, վզներիցդ բռնած։ Ո՞նց, էս երկրում մարդ կա, որ փորձում ա քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո, այո, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովից։ «Վարչապետի պաշտոնակատարին ասեք՝ այ ընկեր, դու վարչապետի պաշտոնակատար ե՞ս, թե՞ ասֆալտ փռող։ Հերիք է աննպատակ, անկապ ու հիմնազուրկ հայտարարություններ անես։ Եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»,- վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին արձագանքեց ՀՀԿ մամլո խոսնակը։ Է. Շարմազանովը նշեց, որ ինքն էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ասում է, որ, եթե որևէ մի քաղաքացու նկատմամբ, կլինի գյուղապետ թե ՀՀԿ շարքային անդամ կամ նրան սատարող որևէ մեկը, փորձ արվի վախի մթնոլորտ սերմանել, ապա թող վարչապետի պաշտոնակատարն իմանա, որ իրենք վախեցող չեն ու գնալու են մինչև վերջ։ «Թող Փաշինյանի մտքով չանցնի, որ իր գոռգոռոցներով կարող է Հանրապետականին վախեցնել։ Նա երևի տեսավ, որ 7 ամիս, գոռալուց բացի, ինքը ոչինչ չի արել։ Բնականաբար, թե երթը, թե միգուցե ունի տվյալներ և զգում է, որ էյֆորիան աստիճանաբար իջնում է, դրա համար էլ էլի սկսել է գոռալ։ Բայց նա երկրի վարչապետ է, և ժողովուրդը տեսել է, որ նա, բացի քայլերթ անելուց ու աննպատակ գոռալուց, այլ բան չի արել։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ արջն իր ահից է գոռում։ Ինչքան ինքը նյարդայնանում է, ուրեմն այնքան մենք ճիշտ ենք աշխատում»,-ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է իշխող ուժի կողմից այժմ էլ ընտրվել նման մարտավարություն ու հռետորաբանություն, ասաց ԱԺ փոխխոսնակը։ Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ սպառնաց զինվորականներին, ՀՀԿ-ին, որոնք Ս. Միքայելյանի հայտնի հայտարարության վերաբերյալ հանդես էին եկել հրապարակային քննադատությամբ, ասելով՝ հանգիստ նստեք ձեր տեղը, իսկ ՀՀԿ-ին կրկին սպառնաց ուղարկել «պատմության աղբանոցը», և ևս մեկ անգամ զգուշացրեց, որ քրեական գործեր են հարուցվելու բանակից «հաց գողացողների» դեմ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հերիք է վարչապետն ուլտիմատումներով խոսի։ Իրենից վախեցող չկա։ Կոնկրետ ես ու իմ գործընկերները։ Ու հերիք է մատ թափ տա ՀՀԿ-ի վրա։ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կմնա, իսկ իր նման գործիչները միշտ ունեցել են թիթեռի կյանք քաղաքականության մեջ։ Մի հոգի էլ կար իր նման կողքի պետությունում, անունն էլ՝ Սահակաշվիլի։ Տեսաք, թե հետո ժողովուրդը ոնց ճամփեց։ Ինքը վարչապետ է դարձել ժողովրդի խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մատ թափ տալու։ Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ իր գոռգոռոցից որևէ Հանրապետական չի վախենում։ Մենք թուրքից չենք վախեցել, Սովետի Գուլագից չենք վախեցել, հիմա Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը քեզնից պիտի վախենա՞։ Գնա, քարոզարշավդ արա, ի՞նչ ես կպել Հանրապետականից»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am