Վարչապետը ցույց տվեց տարածը հետ բերելու տեղը. ով է լինելու առաջին «ներվողը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ դատարանում երեկ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրա կալանքի որոշմանը: Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել էր Վերաքննիչի նախկին որոշումը, որով Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Հիմա Վերաքննիչը փաստորեն նոր քննություն է իրականացնում եւ պետք է որոշի՝ մնո՞ւմ է Քոչարյանն ազատության մեջ, թե՞ կալանավորվում է: Սա, իհարկե, հայաստանյան ներքին զարգացումների համար հատկանշական գործ է՝ նկատի ունենալով թե՛ ընդհանուր ներքաղաքական համատեքստը, թե՛ այն, որ Վճռաբեկի որոշումը փաստորեն եղավ Հայաստանում նախընտրական արշավի շեմին, Քոչարյանի գլխին կախելով փաստորեն «դամոկլյան սուրը»: Մյուս կողմից, իրավիճակը բավականին հետաքրքիր գունավորում ստացավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հայտարարեց, որ հասարակությունից գողացված, յուրացված փողերը, որոնք միլիոնավոր դոլարների հարստություն են դարձել նախկին իշխանության տարբեր ընտանիքների համար, այդ թվում՝ Քոչարյանների՝ ինչպես հայտարարել էր վարչապետը, պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվեն եւ ուղղվեն զինված ուժերին: Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում առաջին անգամ տվել է անուններ, ազգանուններ՝ Քոչարյանների, Սարգսյանների, Խաչատրյանների ընտանիքների, եւ նաեւ սահմանել հանրությունից յուրացված միջոցների վերադարձի շատ կոնկրետ նպատակակետ կամ հասցե՝ զինված ուժեր, բանակ: Սա, իհարկե, լիովին տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ մեսիջներ հղել հանրության արմատական տրամադրված, նախկին համակարգի հանդեպ կոշտ քայլեր պահանջող շերտերին: Սակայն մյուս կողմից արվում են բավականին կոնկրետ հայտարարություններ, եւ գործնականում առաջին անգամ նշվում է շատ կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնան հետ բերվող ռեսուրսները: Իսկ սա արդեն նշանակում է, որ բանը ամենեւին լոկ նախընտրական տրամադրությունը չէ, եւ գործ ունենք որոշակի այլ առարկայություններ պարունակող իրողությունների հետ: Եվ այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ այդ առարկայացումը տեղի է ունենում խորհրդարանի ընտրությանը զուգընթաց, բավականին թափանցիկ տողատակով, որ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է նախկին իշխանության շրջանակների համար շատ ավելի բարձրացնել, այսպես ասած, սիրո եւ հանդուրժողության ռեժիմից օգտվելու նշաձողը: Մյուս կողմից, սակայն, «վերադարձի» հասցեն բանակը դիտարկելով, Փաշինյանը նաեւ ցույց է տալիս, այսպես ասած, հասարակական ներման ճանապարհը, այն իմաստով, որ բանակի հասցեով վերադարձը ոչ միայն պրագմատիկ, այլ նաեւ բարոյա-քաղաքական առումով կարող է ավելի ծանրակշիռ փաստարկ լինել հանրային ներում ակնկալելու կամ ստանալու իմաստով, ինչի մասին էլ Փաշինյանը խոսել էր դեռեւս Երեւանի քաղաքապետի ընտրության իր հայտնի ելույթում: Եվ այս իմաստով, թերեւս, հետաքրքրական է սպասել, թե ո՞վ է լինելու յուրացրած ռեսուրսները բանակին առաջին «վերադարձնողը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am