Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով են նաեւ հայհոյում։ Բայց բոլորին զվարճացրել է Սերժ Սարգսյանի պատմությունը Տաճատ Վարդապետյանի մասին, երբ ՀՀԿ առաջնորդը Տաճատի ձայնով փոխանցել է իրենց երկխոսությունը։
Պատմել է, որ Տաճատ Վարդապետյանը եկել է իր մոտ եւ փորձել է համոզել, որ ինքը դավաճան չէ, չնայած անցել է իշխանության կողմը, այլ «ժողովրդի կամքն է կատարել, ժողովրդի թելադրանքով է գործել»։ Սերժ Սարգսյանը պատմել է․ «Ասեցի՝ Տաճատ, հայ ժողովրդի պատմության ընթացքում քանի՞ դավաճան գիտես։ Ասաց՝ շա՜տ։ Ասեցի՝ Տաճատ ջան, իսկ նրանցից քանի՞սն են խոստովանել, որ դավաճան են»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը