Վալերի Օսիպյանը շրջանառվող լուրերի մասին

Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, ոստիկանությունն իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները լիարժեք կատարելու է, բայց, այնուամենայնիվ, Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները ևս կաջակցեն թափանցիկ ու արդար ընտրությունների կազմակերպելուն և անցկացնելուն։
Վալերի Օսիպյանը նաև կոչ արեց տեղերում համագործակցել ոստիկանների հետ, խախտման ցանկացած դեպքի ականատես լինելիս դիմել ծառայություն իրականացնող ոստիկաններին կամ զանգահարել 1-02, հորդորեց պահպանել օրենքը, որը շրջանցելու ցանկացած փորձ անգամ կհայտնաբերվի ու համապատասխան իրավական գնահատականի կարժանանա ոստիկանության կողմից։
Վալերիյ Օսիպյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներին տրամադրեց ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելվող գործողությունների մասին։
Հանդիպման ավարտին Վալերի Օսիպյանը պատասխանեց ներկաների հարցերին։
Նույն օրը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Մասնակցում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների բոլոր ծառայությունների ղեկավարները։ Առանցքային թեման դարձյալ տեղի ունենալիք համապետական ընտրություններն էին։ Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ոստիկանների ծառայության համար՝ նշեց, որ անհրաժեշտ է էլ ավելի եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար։ Ոստիկանության պետը հորդորեց առավել հաճախ անցկացնել ծառայողական պարապմունքները, ընտրության օրը և դրան նախորդող օրերին ծառայություն իրականացնել՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցուցի» պահանջներին համապատասխան։ Նոյեմբերի 27-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Խնդրանքն ու պահանջը նույնն էր՝ աջակցել ոստիկանությանը թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնելու համար և չխախտել օրենքը։ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց օրենքի պահանջներն ու պատասխանեց թեկնածուների հարցերին։ Ոստիկանության պետն իր խոսքում հերքեց կեղծ լուրերը, թե, իբր, ոստիկանությունը կաշկանդված է․ «Այն ոստիկանությունը, որը մի քանի ամսում առանց որևէ պատահարների ապահովել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումներ, «Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի» անվտանգությունը, պատշաճ ու բարձրորակ ծառայությամբ անցկացրել է մայրաքաղաքի 2780 ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և Երևանի ավանագանու ընտրությունները, չի կարող լինել կաշկանդված»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը։ Նույն մարզում ոստիկանության Շիրակի մարզային վարչության անձնակազմի հետ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն։Վալերի Օսիպյանը ոստիկաններին հրամայեց խստագույնս ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը՝ բացառվելով ընտրատեղամասերի մոտ 50 մետր շառավղով խմբերով կուտակումները, ընտրողներին մեքենաներով տեղափոխելը։ Եվս մեկ անգամ խոսվեց ոստիկանների արտաքին տեսքի մասին, քանի որ քաղաքացիներն ու միջազգային դիտորդները ոստիկանության, հետևաբար նաև պետության մասին կարծիք են կազմում հենց ոստիկանների ծառայությունը տեսնելով։ Քննարկվեցին նաև հանցավորության դեմ պայքարի ու ոստիկանության գործունեությանն առնչվող այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը անձնակազմին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am